Լուկաշենկոն երախտագիտություն է հայտնել Ադրբեջանին նավթի մատակարարման համար՝ չնայած Արևմուտքի ճնշմանը
copy image url

Լուկաշենկոն երախտագիտություն է հայտնել Ադրբեջանին նավթի մատակարարման համար՝ չնայած Արևմուտքի ճնշմանը

Արտաքին 3 տարի առաջ - 18:12 26-07-2021

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն երախտագիտություն է հայտնել ադրբեջանական կողմին հանրապետություն նավթ մատակարարելու համար՝ չնայած արևմտյան պետությունների հակազդեցությանը: Ինչպես հայտնում է «ԲելՏԱ» գործակալությունը, այս մասին Լուկաշենկոն հայտարարել է այսօր՝ Բելառուսում Ադրբեջանի դեսպան Լատիֆ Գանդիլովի հետ հանդիպմանը:

«Շնորհակալություն ածխաջրածնային հումք Բելառուսին մատակարարելու համար: Ապրեք դուք, չեք ճկվել արևմտյան պետությունների ճնշման տակ: Դուք պահում եք խոսքը: Ինչպես մենք պայմանավորվել էինք, այդպես էլ գործեք: Ժամանակակից աշխարհում դա թանկ արժե»,- նշել է Լուկաշենկոն:

Նա հավաստիացրել է, որ Ադրբեջանը կարող է հույսը դնել Բելառուսի աջակցության վրա: «Մենք պատրաստ ենք իրագործել այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել վերջերս Ադրբեջան կատարած իմ այցի ընթացքում»,- ասել է Բելառուսի նախագահը:

Ամենից շատ դիտված