Ներքին 5 տարի առաջ - 23:47 24-07-2021

Ադրբեջանում նախապատրաստում են Թուրքիայի, Պակիստանի խորհրդարանների և իրենց Միլի մեջլիսի պատվիրակությունների համատեղ նիստ Շուշիում․ Ստյոպա Սաֆարյան

Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ադրբեջանում հիմա էլ նախապատրաստում են Թուրքիայի, Պակիստանի խորհրդարանների և իրենց Միլի մեջլիսի պատվիրակությունների համատեղ նիստ Շուշիում, համատեղ հռչակագրի ընդունում։

Անակնկալ, իհարկե, չես համարի՝ առավել ևս այս կազմով։ Բայց կարևոր է արձանագրել Բաքվի հեռահար թիրախներից մեկը՝ հնարավորինս շատ երկրների ներգրավել Շուշիում պաշտոնական միջոցառումներում։

Հայաստանի ԱԳՆ և Ազգային ժողովը պետք է հետագայում գործադիր ու խորհրդարանական դիվանագիտության խողովակներով անդադար աշխատեն նոր երկրների ներգրավում թույլ չտալու համար»։

Ամենից շատ դիտված

13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան