Արտաքին 5 տարի առաջ - 13:53 23-07-2021

«Թալիբան» շարժման խոսնակ. «Թուրքիան մեր եղբայրն է»

«Թալիբան» շարժման մամուլի խոսնակ Զաբիհուլլահ Մյուջահիդը պատասխանել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությանը: Վերջինս Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլի օդանավակայանի պահապանությունը Թուրքիային փոխանցելու թեմայով խոսելիս մասնավորապես ասել էր. «Թուրքիան ոչ մի վատ բան չի տեսնում թալիբների դավանանքի մեջ: Դեռ ավելին։ Կարծում ենք, որ մենք կարող ենք միմյանց էլ ավելի լավ հասկանալ»: Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը:

Այդ կապակցությամբ «Թալիբան»-ի խոսնակը «TRT Arabi»-ն տված հարցազրույցում հայտնել է, որ իրենք Թուրքիայի հետ ցանկանում են բարիդրացիական հարաբերություններ ունենալ:

«Թուրքիան մեր եղբայրն է: Մենք հավատքի վրա հիմնված բավականին շատ ընդհանրություններ ունենք: Ցանկանում ենք, որ Թուրքիան թողնի անցյալն ու վերադառնա ներկա և ապագա: Իսկ դրանից հետո արդեն կարող ենք երկխոսելու ցանկություն ունենալ»:

Խոսնակ Մյուջահիդը նաև ուշադրություն հրավիրել այն փաստի վրա, որ աֆղանները պատասխանատու են Քաբուլի օդանավակայանի, դիվանագիտական ​​ներկայացուցչությունների և դեսպանատների անվտանգության համար, և որ ցանկացած այլ վերաբերմունք նրանք համարում են միջամտություն երկրի ներքին գործերին:

Ամենից շատ դիտված

11:06 Flydubai չվերթի ինքնաթիռում տագնապի կարճատև ազդանշան է ստացվել, որը վկայում է ինքնաթիռի առևանգման մասին
13:57 Այսօր առավոտյան ձերբակալվել է GeorgX-ը
16:00 Աղետալի պատերազմի սկզբի ավարտին մնաց մի քանի ժամ
21:31 Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. ԶԼՄ
16:28 Թբիլիսիում Հեյդար Ալիևի կիսանդրին վնասելու կասկածանքով ՀՀ քաղաքացի է ձերբակալվել
14:07 Փոքրիկ հսկան. 18-ամյա Ալվարդը 4 կգ 830 գրամ քաշով և 53 սմ հասակով տղա է լույս աշխարհ բերել
09:32 Կատվալյանի կինը սկսել է ներկայացնել 5֊ամյա վաղեմության հայտարարագրերը
15:22 Երեխայի ծննդով պայմանավորված աջակցության չափը նախատեսվում է սահմանել 1 մլն դրամ՝ անկախ երեխայի կարգաթվից. նախագիծ
13:00 «Մեր իմաստուն և հզոր նախագահ»․ Առուշ Առուշանյանի և Վլադիմիր Աբունցի մասին
22:36 ՀՀ տարածքում գտնվող ցանկացած մշակութային կոթող Ադրբեջանում այլևս վերագրում են իրենց. ադրբեջանագետ

Ձեզ գուցե հետաքրքրի