Ուղիղ եթեր
Մամուլ 5 տարի առաջ - 09:00 23-07-2021

Պատգամավորական մանդատ՝ քրեական գործերով անցնողներին. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Կենտրոնական ընտրական հանձնաժողովը երեկ հաստատեց 8-րդ գումարման ԱԺ-ի պատգամավորի մանդատ ստացած անձանց ցանկը։ Արդյունքում օգոստոսի 2-ին մեկնարկող նստաշրջանում «Քաղաքացիական պայմանագիր»-ը կունենա 71, «Հայաստան» դաշինքը՝ 29, «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 7 պատգամավոր:

Հետաքրքիր է, որ պատգամավորական մանդատ են ստանալու նաեւ այն թեկնածուները, որոնք անցնում են այս կամ այն քրեական գործով։ Բացի այդ, ԱԺ պատգամավորի մանդատ ստացած «Հայաստան» դաշինքի երկու ներկայացուցիչ՝ Մեղրի համայնքի նախկին ղեկավար Մխիթար Զաքարյանը եւ Սիսիան համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը, այժմ կալանավորված են, մեկ այլ թեկնածու Արմեն Չարչյանն էլ ազատ արձակվեց գրավի դիմաց։

Բանն այն է, որ այս թեկնածուների հանդեպ քրեական հետապնդում է իրականացվել որպես պատգամավորի թեկնածու՝ ԿԸՀ թույլտվությամբ, իսկ, ահա, պատգամավորների պարագայում կանոնակարգումն ուրիշ է։ Պետք է գլխավոր դատախազը գա խորհրդարան եւ ներկայացնի նրանց պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու, ապա ազատությունից զրկելու վերաբերյալ միջնորդություններ, եւ փակ քվեարկությամբ դրանք հաստատելուց հետո նոր միայն կարող են այդ պատգամավորներին պատասխանատվության ենթարկել։

Նշենք, որ վեցերորդ գումարման խորհրդարանում այդպիսի դեպք եղավ գեներալ Մանվել Գրիգորյանի պարագայում, իսկ յոթերորդ գումարման խորհրդարանում էլ՝ Գագիկ Ծառուկյանի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

23:05 Գոռ Հակոբյանը պատմել է որդու բուժման ընթացքի և ընտանիքի անցած ճանապարհի մասին
17:30 Էդ ի՞նչ հարցազրույցներ ես տալի․ Հարկադիրի ավագ կատարողը հայհոյել և մի քանի հոգով բռնության են ենթարկել Նորագավիթի բնակչին
19:00 ՔՊ-ն պարտվել է. քամելեոններն են հաղթել ՏԻՄ ընտրություններում
18:39 Հալաբյան փողոցում թիթեղների տակից գտնված փոքրիկին չեն որդեգրել. ՆԳՆ-ն ու ԱԲՆ-ն մանրամասնում են
22:27 Էլիզ Մելիքյանի լուսանկարը հարցեր է առաջացրել․ ո՞վ է փոքրիկը նրա կողքին
22:34 Զելենսկին ստորագրել է ռազմական դրությունը և զորահավաքը երկարաձգելու մասին օրենքները
20:21 Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են քարով բարձված «Զիլ» բեռնատարը և «Toyota Camry»-ն․ կա վիրավոր
19:37 Ավտովթար՝ Լոռու մարզում․ բախվել են «Opel Zafira»-ն, «Chevrolet»-ը և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավոր
23:20 ԵՄ անդամակցության հայտ է պետք ներկայացնել, որ Բելառուսի չվերածվենք. Արամ Սարգսյանը՝ Փաշինյանին
21:10 Նիկի Մինաժը՝ Սպիտակ տան ուշադրության կենտրոնում․ ինչո՞ւ են խոսել նրա հնարավոր նշանակման մասին