Ուղիղ եթեր
Սպորտ 4 տարի առաջ - 15:07 20-07-2021

Աշխարհի Գավաթ. Էլինա Դանիելյանը դուրս մնաց հետագա պայքարից

Երեկ տեղի ունեցան աշխարհի գավաթի խաղարկության 3-րդ շրջանի 2-րդ պարտիաները։

Հայաստանի կանանց հավաքականի առաջատար Էլինա Դանիելյանը սև խաղաքարերով ցավալի պարտություն կրեց Դինարա Սադվոկասովայից և դուրս մնաց հետագա պայքարից։

Նշենք, որ Դանիելյանը Հայաստանի միակ ներկայացուցիչն էր կանանց աշխարհի գավաթի խաղարկությունում։