Արտաքին 5 տարի առաջ - 19:58 19-07-2021

Նիգերիայում ռազմական ինքնաթիռ է կործանվել. լրատվամիջոցներ

Զինյալների կրակոցներից հետո Նիգերիայում ռազմական ինքնաթիռ է ընկել։ Այս մասին գրում է Punch-ը։

Օդային հրամանատար Էդվարդ Գաբկվետը հաստատել է կործանման լուրը:

Պարզաբանվում է, որ Նիգերիայի օդուժի օդաչուն ողջ է մնացել: Նա հայտարարել է, որ ինքնաթիռը վերադառնում էր հաջող մարտական ​​առաքելությունից և Զամֆարա և Կադունա հյուսիսային նահանգների սահմանին այն գնդակոծվել է զինյալների կողմից:

«Բարեբախտաբար, ինքնաթիռի քաջ օդաչուն՝ լեյտենանտ Աբայոմի Դայրոն, հաջողությամբ դուրս է թռել ինքնաթիռից: Օգտագործելով գոյատևման իր բնազդները՝ գրոհայինների կողմից ցամաքային բուռն կրակի տակ ընկած օդաչուն կարողացել է խուսափել նրանցից և լուսաբացին սպասելով՝ պատսպարվել մոտակա բնակավայրերում», - հաղորդել է զինվորականը:

Մթության մեջ պատսպարվելով՝ իր հեռախոսի օգնությամբ Դիրոն կարողացել է աննկատ անցնել զինյալների հենակետերի կողքով և ճանապարհ ընկնել դեպի Նիգերիայի բանակի ստորաբաժանում:

Պարբերականի տվյալներով՝ ավելի վաղ Նիգերիայի նախագահ Մուհամեդու Բուխարին զինված ուժերին կարգադրել էր «անել ամեն ինչ» զինյալներին երկրի հյուսիսից դուրս մղելու համար: Վերջին երկու շաբաթվա ռազմական գործողությունների արդյունքում զինվորականներին հաջողվել է վնասազերծել հարյուրավոր զինյալների և ոչնչացնել նրանց մի քանի ապաստարաններ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Նիգերիայում ավելի քան 100 դպրոցականներ են առևանգվել:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
17:30 Չի կարելի սեփական ժողովրդի անտեղյակությունը օգտագործել՝ բնությունը ոչնչացնելու համար․ բնապահպան
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
20:18 Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ
21:46 Ընդհանուր ժողովրդից մոտ 560 հազար քվե ստացած երեք առաջնորդներ կալանքի տակ են