Ներքին 5 տարի առաջ - 22:38 18-07-2021

Մարտունիում հրաժեշտ են տվել Արցախի հերոս Արթուր Աղասյանին

Մարտունիում այսօր տեղի է ունեցել 44-օրյա պատերազմում հայրենիքի սահմանները պաշտպանելիս հերոսաբար ընկած, ՀՅԴ Արցախի երիտասարդական և պատանեկան միությունների անդամ, ՀՅԴ Արցախի պատանեկան միության Մարտունու խմբի պատասխանատու, «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանակիր, կապիտան Արթուր Աղասյանի թաղման արարողությունը։ Այս մասին հայտնում է yerkir.am-ը:

Մարտունու հրապարակում, Մոնթե Մելքոնյանի հուշակոթողի մոտ մարտունեցիները վերջին հրաժեշտը տվեցին հերոս հայորդուն:
Մոնթեի օրինակով դաստիարակված, Մոնթեի ոգին իր մեջ կրող Արթուրը հետագայում և՛ ապրիլյան քառօրյա, և՛ 44-օրյա պատերազմներում իր կատարած սխրանքներով ապացուցեց, որ իսկական հետնորդն է Մոնթեի և մյուս մեր հերոսների:
Արթուրը հայոց պատմության հերոսական էջերում կմնա վառ օրինակ, թե ինչպես պետք է սիրել հայրենիքը, ինչպես պետք է պայքարել հայրենիքի ազատության համար, ինչպես պետք է պաշտպանել հող-հայրենին:
Նրան հուղարկավորել են զինվորական պատվով՝ հայրենիքին մատուցած անձնուրաց ծառայության համար հետմահու պարգևատրելով «Արցախի հերոս» բարձրագույն կոչմամբ:

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան