Սական հայտարարությամբ է հանդես եկել Եվրո-ի եզրափակչում 11-մետրանոցը չիրացնելուց ու քննադատությունների արժանանալուց հետո
copy image url

Սական հայտարարությամբ է հանդես եկել Եվրո-ի եզրափակչում 11-մետրանոցը չիրացնելուց ու քննադատությունների արժանանալուց հետո

Սպորտ 3 տարի առաջ - 11:36 16-07-2021

Անգլիայի հավաքականի կիսապաշտպան Բուկայո Սական հայտարարություն է տարածել Եվրո-2020-ի՝ Իտալիայի հետ եզրափակչում վճռորոշ 11-մետրանոցը չիրացնելուց հետո։

«Մի քանի օր շարունակ ես ինձ հեռու էի պահում սոց․ցանցերից, որպեսզի ժամանակ անցկացնեմ ընտանիքիս հետ և մտածեմ վերջին շաբաթներին տեղի ունեցածի մասին։ Այս ուղերձը չի արտահայտում այն, թե ես որքան երախտապարտ եմ ստացած սիրո համար, և ես զգում եմ, որ պետք է շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր աջակցել են ինձ։

Ինձ համար մեծ պատիվ էր Անգլիայի հավաքականի կազմում խաղադաշտ դուրս գալը։ Նրանք եղբայրներ են ամբողջ կյանքի համար, և ես շնորհակալ եմ այն ամենի համար, ինչ սովորել եմ ֆուտբոլիստներից և աշխատակիցներից, ովքեր ամեն ինչ արել են, որպեսզի թիմը 55 տարվա մեջ իր առաջին եզրափակչին մասնակցի։

Բառեր չկան նկարագրելու, թե ես որքան հիասթափված էի արդյունքից և իմ 11-մետրանոցից։ Ես իսկապես հավատում էի, որ մենք այս եզրափակչում կհաղթենք ձեզ համար։ Ես շատ եմ ցավում, որ այս տարի չկարողացանք Գավաթը բերել Անգլիա, բայց ես խոստանում եմ, որ մենք կանենք ամեն բան, որպեսզի այս սերունդն իմանա, թե ինչ է նշանակում հաղթել։

Խաղից հետո իմ արձագանքն ամեն ինչ ասում էր իմ ցավի մասին, բայց ես կարող եմ բոլորի խոստանալ, որ թույլ չեմ տա, որպեսզի այն բացասականը, որ ես ստացա այս շաբաթ, կոտրի ինձ։

Ես չեմ ցանկանա, որ որևէ մեկը՝ երեխա թե մեծահասակ, ստանա այնպիսի վիրավորական և ատելի հաղորդագրություններ, որոնք ես էի ստանում այս շաբաթ։ Այդպիսի նամակներ ստացել են նաև Մարկուսը և Ջեյդոնը։ Ես միանգամից հասկացա, թե ինչպիսի ատելություն կստանամ, և ցավալի իրականությունն այն է, որ հզոր սոցիալական հարթակները ոչինչ չեն անում, որպեսզի կանգնեցնեն այդ ամենը։

Ֆուտբոլում և առհասարակ ամենուր, չպետք է տեղ լինի ռասիզմի և ցանկացած տեսակի ատելության համար։ Միմյանց հանդեպ բարություն դրսևորելով, մենք կհաղթենք։ Սերը միշտ հաղթում է»,- գրել է Սական իր Instagram-ում։

Ամենից շատ դիտված

21:14 Դերասան Լևոն Մկրտչյանի հարսանիքն է. ներկա է նաև Աշոտ Փաշինյանը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
13:35 Հատուկ և բացառիկ առաջարկներ Ակբա Լիզինգի կողմից
14:47 Ինչպես Հիսուսը խաչվեց, բայց հարություն առավ, այնպես էլ Արցախը հարություն կառնի
13:00 Քանի էս ընդդիմությունն է, Նիկոլը 2026-ին էլ կընտրվի. հարցում Գյումրիում
11:46 «Փող ուտելն» ինձ համար կարմիր գիծ է, դա նշանակում է դավաճանել ժողովրդին․ Շենգավիթի թաղապետ
12:37 Հայտնի են ավելի քան 100 հազար ռուս զինվորների անունները, որոնք զոհվել են ուկրաինական հակամարտությունում. BBC