Երևան +12°
copy image url
Ներքին 3 տարի առաջ - 12:52 12-03-2021

ՀՅԴ ԱՐԵՎՄՏՅԱՆ ԱՄԵՐԻԿԱՅԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԿՈՄԻՏԵՆ ՀԱՆԴԵՍ Է ԵԿԵԼ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՄԲ

Հայ հեղափոխական դաշնակցության Արևմտյան Ամերիկայի Կենտրոնական կոմիտեն հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ կուսակցության Բյուրոն ընտրել է կառույցի ներքին պառակտման ուղին և հարվածում է կուսակցության կայունությանը:

«Անհասկանալի և կանոնագրին հակասող քայլով ՀՅԴ Բյուրոն կասեցրեց Արևմտյան Ամերիկայի Շրջանային ժողովը և նշանակեց Կենտրոնական կոմիտե՝ խախտելով շարքայինների՝ ընտրելու իրավունքը և ոտնակոխելով ժողովրդավարության հիմնական արժեքը, որի կրողը եղել է ու պետք է լինի Դաշնակցությունը:

Այս իսկ պատճառով և ի հեճուկս Բյուրոյի՝ արգելակելու փորձերի և այլ ելք չգտնելով՝ Շրջանի կազմակերպական միավորների պատգամավորները կազմակերպական կարգ ու կանոնը հարգելով՝ գումարեցին Շրջանային ժողով և ընտրեցին Կենտրոնական կոմիտե:

Այս քայլը վայելում է ոչ միայն ՀՅԴ Արևմտյան Ամերիկայի, այլ նաև նման քայլերի թիրախ դարձած այլ շրջանների դաշնակցականների լայն զանգվածի աջակցությունը:

Կենտրոնական կոմիտեն կոչ է անում բոլոր ընկերներին, աշխարհացրիվ դաշնակցականներին և մեր ազգանվեր հայրենակիցներին՝ միասնաբար բարձր պահել Դաշնակցության բարոյական արժեքները, կազմակերպական նկարագիրը, ինչպես նաև Դաշնակցության եզակի դերակատարությունը, որ ունեցել է և պիտի շարունակի ունենալ հանուն ազգի և հայրենիքի»,- ասվում է ՀՅԴ Արևմտյան Ամերիկայի կենտրոնական կոմիտեի հայտարարության մեջ:

Ամենից շատ դիտված

20:31 Կրակոցներ՝ Հրազդան քաղաքում․ կան զոհեր և վիրավոր․ մահացածներից մեկը քրեական հեղինակություն է․ shamshyan.com
08:30 Ի՞նչ են առաջարկում քաղաքական ուժերը Սրբազանին․ Հրապարակ
11:10 Բագրատ Սրբազանը հանդիպում է քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ․ ՈԻՂԻՂ
11:46 Գյուղը կիսել եք, թnւրքին բերել, ի՞նչ անվտանգություն․ կիրանցեցին՝ Սանոսյանին
19:17 Երևանի բժշկական կենտրոններից մեկում 47-ամյա ծննդկան է մահացել. shamshyan.com
12:15 Բագրատ Սրբազանը չի բացառում՝ հնարավոր է վարչապետի թեկնածուի անուն քննարկվի
22:12 Գնե՛լ Սանոսյան, այդ ծառայությունդ էժան չի՛ նստելու. Բագրատ Սրբազան
09:30 Ով է ստում՝ Պեսկո՞վը, թե՞ ԱԽՔ-ը, կամ ինչ կփոխվեր, եթե Փաշինյանն ասեր՝ «Այո»
15:27 Փաշինյանի անհատական օգտագործման նախկինները խոսելու իրավունք ունե՞ն․ Մամիջանյանը՝ Խաժակյանին 
15:00 Փաշինյանի յուրայինները․ արցախցիների դժգոհություններն օգտագործվում են վերջիններիս դեմ