Ավելին 5 տարի առաջ - 22:59 15-07-2021

ԱՀԿ ղեկավարն առաջ է քաշել COVID-19-ի՝ Չինաստանի լաբորատորիայից արտահոսքի տարբերակը

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ղեկավար Թեդրոս Ադանոմ Հեբրեյեսուսը հայտարարել է, որ COVID-19 համաճարակի և չինական լաբորատորիայից վիրուսի արտահոսքի կապի մասին վարկածը վաղուց բացառվել էր։ Այս մասին հաղորդում է Associated Press-ը:

«Ես լաբորանտ եմ եղել, իմունոլոգ եմ, աշխատում էի լաբորատորիայում, լաբորատորիայում միջադեպեր կարող են պատահել», - ասել է Հեբրեյեսուսը:

ԱՀԿ ղեկավարը նաև նշել է, որ փորձագետների միջազգային խումբը, որը նախկինում մեկնել էր Չինաստան՝ կորոնավիրուսի պատճառները պարզելու համար, խնդիրներ է ունեցել վիրուսի տարածման վերաբերյալ առաջնային տվյալների հասանելիություն ստանալու հարցում:

Այս կապակցությամբ Հեբրեյեսուսը հորդորել է ՉԺՀ-ի իշխանություններին լինել «թափանցիկ, բաց և համագործակցող, հատկապես տեղեկատվության, հում տվյալների վերաբերյալ, որոնք պահանջվում էին համաճարակի առաջին օրերին»:

«Մեզ տեղեկատվություն, ուղղակի տեղեկատվություն է պետք այն մասին, թե ինչ իրավիճակ էր լաբորատորիայում համաճարակից առաջ և հենց սկզբում»,- հայտարարել է ԱՀԿ ղեկավարը՝ հավելելով, որ դրանից հետո միայն հնարավոր կլինի բացառել վիրուսի լաբորատոր ծագման տարբերակը:

Մայիսի 30-ին բրիտանացի և նորվեգացի գիտնականներ Անգուս Դալգլիշը և Բիրգեր Սորենսենը հայտարարել են, որ գտել են և շուտով կհրապարակեն հավաստի ապացույցներ այն մասին, որ SARS-Cov-2 կորոնավիրուսը ստեղծվել է չինացի մասնագետների կողմից Վուհանի լաբորատորիայում: Հետազոտողների կարծիքով՝ COVID-19-ի հարուցիչի ստեղծողները փորձել են իրենց հետքերը ծածկել վիրուսի հակադարձ տարբերակներով, որպեսզի ցույց տան, թե դա տեղի է ունեցել բնական ճանապարհով:

Ամենից շատ դիտված

20:12 11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրել
19:30 Փաշինյանն անհարմար իրավիճակում է հայտնվել Բրյուսելում
12:35 Մտածում էի՝ գիշերվա ողբերգությունից հետո հրաժարական կտաք. Էդգար Ղազարյանը՝ Արփինե Սարգսյանին
17:54 Փաշինյանը փորձում է առևտուր անել՝ կալանավորելով Սամվել Կարապետյանին. Նարեկ Կարապետյան
08:35 Հայաստանի ամենաթանկ ընտանիքը և էլիտար հաճույքները․ «Հրապարակ»
09:30 1 մլն դրամ պահարանի համար. Արարատ Միրզոյանի և Գոհար Աբաջյանի առօրյայից
17:00 Վստահություն չկա ոչ միայն գազի գնի, այլև ընդհանրապես իշխանության վերաբերյալ. հարցում
16:03 Այն ինչ հիմա կատարվում է «Ուժեղ Հայաստան»-ի շուրջ, ոչ մի աղերս չունի օրենքի հետ. Լևոն Քոչարյան
16:28 Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը Իրանի դեմ միջուկային զենք կիրառելու անհրաժեշտություն չի տեսնում
14:08 Զելենսկու սիրելի խաղալիքը՝ մսաղացը, այժմ գործում է ամբողջ Ուկրաինայում. Զախարովա