Ուղիղ եթեր
Արտաքին 5 տարի առաջ - 22:31 15-07-2021

Հարավաֆրիկյան Հանրապետությունում անկարգությունների արդյունքում 117 մարդ է զոհվել

Հուլիսի 9-ին Հարավային Աֆրիկայում սկսված անկարգությունների ընթացքում զոհվել է 117 մարդ: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է ՀԱՀ-ի փոքր բիզնեսի զարգացման նախարար Կումբուձո Նծավենին:

«Քուազուլու-Նատալում 91 մարդ է զոհվել, անկարգություններին մասնակցելու համար ձերբակալվել է 1,478 մարդ: Գաուտենգում 26 մարդ է մահացել»,- ասել է նա:

Նրա խոսքով՝ կենտրոնական Գաուտենգ նահանգում այս պահին իրավիճակը «հանգիստ» է, օրվա ընթացքում գրանցվել են միայն վեց դեպքեր` կապված բռնության գործողությունների հետ: Միևնույն ժամանակ, իրավիճակը Քվազուլու-Նատալում մնում է անկանոն:

Ավելի վաղ Հարավային Աֆրիկայում Ռուսաստանի դեսպանատունը իր քաղաքացիներին հորդորել էր հնարավորության դեպքում չլքել իրենց տները:

Նախկին նախագահի կողմնակիցների բողոքի ակցիաները հանգեցրել են զանգվածային կողոպուտների և թալանի: Զորքեր են ուղարկվել՝ Գաուտենգում և Քվացուլու-Նատալում անկարգությունները ճնշելու համար: Նախորդ շաբաթ Ջեյքոբ Զուման բանտարկվել է: Դատավճռի համաձայն՝ 79-ամյա նախկին նախագահը մեղավոր է ճանաչվել՝ դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի համար և դատապարտվել է 15 ամսվա ազատազրկման:

Ամենից շատ դիտված

13:57 Այսօր առավոտյան ձերբակալվել է GeorgX-ը
16:00 Աղետալի պատերազմի սկզբի ավարտին մնաց մի քանի ժամ
21:31 Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. ԶԼՄ
15:22 Երեխայի ծննդով պայմանավորված աջակցության չափը նախատեսվում է սահմանել 1 մլն դրամ՝ անկախ երեխայի կարգաթվից. նախագիծ
22:36 ՀՀ տարածքում գտնվող ցանկացած մշակութային կոթող Ադրբեջանում այլևս վերագրում են իրենց. ադրբեջանագետ
14:07 Փոքրիկ հսկան. 18-ամյա Ալվարդը 4 կգ 830 գրամ քաշով և 53 սմ հասակով տղա է լույս աշխարհ բերել
16:28 Թբիլիսիում Հեյդար Ալիևի կիսանդրին վնասելու կասկածանքով ՀՀ քաղաքացի է ձերբակալվել
22:20 Պետք է հասկանալ, թե ինչ նկատի ուներ Փաշինյանը՝ հայտարարելով, որ ՌԴ-ի հետ հարաբերությունները նախկինի պես չեն լինի․ Զախարովա
13:00 «Մեր իմաստուն և հզոր նախագահ»․ Առուշ Առուշանյանի և Վլադիմիր Աբունցի մասին
23:54 ՈւԵՖԱ-ն Եղիշե Մելիքյանի մասնակցությամբ հումորային հոլովակ է հրապարակել