Ուղիղ եթեր
Արտաքին 5 տարի առաջ - 18:07 14-07-2021

Ալկոհոլի չարաշահումը քաղցկեղ է առաջացնում. գիտնականներ

Պացինտների շրջանում քաղցկեղի 25 դեպքերից մեկը կարող է կապված լինել ալկոհոլի չարաշահման հետ: Այս մասին են վկայում Մեծ Բրիտանիայում անցկացված հետազոտության արդյունքները, գրում է Express-ը:

Անցյալ տարի անցկացված հետազոտության արդյունքների համաձայն՝ սպիրտային խմիչքների սիրահարների շրջանում քաղցկեղի ամենամեծ ռիսկին ենթակա են եղել տղամարդիկ. նրանց մասնաբաժինը կազմել է հիվանդության դեպքերի 77%-ը:

Հոդվածում ընդգծվում է, որ ալկոհոլի օգտագործումը հանգեցնում է ԴՆԹ-ի վնասմանը՝ օրգանիզմում վնասակար քիմիական նյութերի արտադրության ավելացման պատճառով, դա կարող է ազդել նաև հորմոնների արտադրության վրա:

Քաղցկեղի հետազոտության հարցերով Cancer Research UK կազմակերպության տնօրեն Միշել Միտչելը հայտնել է, որ կան համոզիչ ապացույցներ այն մասին, որ ալկոհոլի չարաշահումը կարող է յոթ տեսակի չարորակ քաղցկեղ առաջացնել: Նա ընդգծել է, որ չկա «անվտանգ» մակարդակ, ինչպես նաև խորհուրդ է տվել կրճատել օգտագործվող սպիրտային խմիչքների քանակը:

Ամենից շատ դիտված

13:57 Այսօր առավոտյան ձերբակալվել է GeorgX-ը
16:00 Աղետալի պատերազմի սկզբի ավարտին մնաց մի քանի ժամ
21:31 Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. ԶԼՄ
15:22 Երեխայի ծննդով պայմանավորված աջակցության չափը նախատեսվում է սահմանել 1 մլն դրամ՝ անկախ երեխայի կարգաթվից. նախագիծ
22:36 ՀՀ տարածքում գտնվող ցանկացած մշակութային կոթող Ադրբեջանում այլևս վերագրում են իրենց. ադրբեջանագետ
14:07 Փոքրիկ հսկան. 18-ամյա Ալվարդը 4 կգ 830 գրամ քաշով և 53 սմ հասակով տղա է լույս աշխարհ բերել
16:28 Թբիլիսիում Հեյդար Ալիևի կիսանդրին վնասելու կասկածանքով ՀՀ քաղաքացի է ձերբակալվել
22:20 Պետք է հասկանալ, թե ինչ նկատի ուներ Փաշինյանը՝ հայտարարելով, որ ՌԴ-ի հետ հարաբերությունները նախկինի պես չեն լինի․ Զախարովա
13:00 «Մեր իմաստուն և հզոր նախագահ»․ Առուշ Առուշանյանի և Վլադիմիր Աբունցի մասին
23:54 ՈւԵՖԱ-ն Եղիշե Մելիքյանի մասնակցությամբ հումորային հոլովակ է հրապարակել