Ներքին 5 տարի առաջ - 13:58 14-07-2021

Ուժայինները մտել են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տարածք

Ուժային կառույցների ներկայացուցիչները Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) տարածքում են։ Այս մասին հայտնում է ԶՊՄԿ կառավարման խորհրդի անդամ, «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի 4-րդ համար Վահե Հակոբյանի կինը՝ Էլիզաբեթ Պետրոսյանը։

«Այս պահին մեծաթիվ քննիչներ և օպերատիվ ծառայողներ ապօրինի ներխուժել են ԶՊՄԿ: Որևէ պարզաբանում կամ բացատրություն այցի նպատակի մասին չի նշվում»,- գրել է նա։

Պետրոսյանը տեղեկացնում է նաև, որ ձերբակալել են Կոմբինատի անվտանգության աշխատակցին։

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ընկերության հուլիսի 13-ին հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ պետական եկամուտների կոմիտեն առանց որևէ հիմնավորման խոչընդոտում է ընկերության կողմից պղնձի խտանյութի և ֆերրոմոլիբդենի արտահանումները։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
23:55 Զելենսկին աջակցել է եռակողմ բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկին
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է