Ուկրաինայի ՆԳ նախարար Արսեն Ավակովը հրաժարականի դիմում է գրել: Այս մասին հայտնում է ուկրաինական «Դոմ» հեռուստաալիքը:
Գերագույն ռադան հրաժարականի դիմումը կքննարկի հուլիսի 15-ի նիստին:
Ավակովը պաշտոնը ստանձնել է 2014 թվականին՝ Մայդանի իրադարձությունների ժամանակ Վիտալի Զախարչենկոյի հրաժարականից հետո: