Ուղիղ եթեր
Մամուլ 5 տարի առաջ - 08:20 13-07-2021

Էռնեկյանը բոլոր իշխանությունների տրամադրության տակ է եղել. Փաշինյանը բացառություն չէ․ Հրապարակ

«89-ամյա Էդուարդո Էռնեկյանն ընդունված է եղել մեր բոլոր իշխանությունների կողմից․ Ռոբերտ Քոչարյանի օրոք՝ 2001-ին, ձեռք է բերել «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությունը՝ «Զվարթնոց» օդանավակայանի հետ, 2006-ին՝ Կոնվերս բանկը, 2003-ին հիմնադրել է «Տիեռաս դե Արմենիա» ՓԲԸ-ն և սկսել է «Կարաս» գինու արտադրությունը։

2004-ից նրա կառավարմանն է հանձնվել «Հայփոստ»-ը։ Սերժ Սարգսյանի օրոք՝ 2013-ին, նա 51 մլն դոլարով ձեռք է բերել ԱԳՆ-ի շենքը, իսկ 2017-ին նրան ազգային հերոսի կոչում են տվել։ Նրան հյուրընկալել են Հովիկ Աբրահամյանը, Կարեն Կարապետյանը և այլք։

Երեկ նա Նիկոլ Փաշինյանին ասում էր․ «Պարոն վարչապետ, ուզում էի հնարավորինս արագ գալ և Ձեզ շնորհավորել հաղթանակի կապակցությամբ, որովհետև դա շատ կարևոր է, և մենք ի սկզբանե աջակցում էինք Ձեր հաղթանակը․․․ ես Ձեր տրամադրության տակ եմ»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել