Ուղիղ եթեր
Արտաքին 5 տարի առաջ - 20:05 12-07-2021

Թուրքիայում հայկական եկեղեցին պղծած 3 քաղաքացիները ձերբակալվել են

Ինչպես հայտնում է Ermenihaber-ը, հուլիսի 11-ին Թուրքիայում 3 քաղաքացիներ բարձրացել էին Ստամբուլի Քադըքյոյ թաղամասում գտնվող հայկական Սուրբ Թագավոր եկեղեցու մուտքի պարսպի վրա, և բարձր երաժշտություն միացնելով, սկսել էին պարել խաչի շուրջ:

Միջադեպի տեսանյութը հայտնվել է համացանցում և արժանացել Թուրքիայի հայերի և քրիստոնյա այլ համայնքների ներկայացուցիչների խիստ քննադատությանն ու պարսավանքին։ Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Կարո Փայլանը նույնպես դատապարտել էր հայկական եկեղեցու նկտամամբ անարգանքը և երկրի ՆԳՆ-ից պահանջել էր հետաքննություն սկսել եկեղեցին պղծողների և դեպքին ականատես, սակայն անգործության մատնված ոստիկանների նկատմամբ:

Այս քննադատությունների և արձագանքների ֆոնին Ստամբուլի նահանգապետարանը հայտնեց, որ դեպքի առնչությամբ գլխավոր դատախազությունը հետաքննություն է սկսել, և հայկական եկեղեցու նկատմամբ անարգալից վերաբերմունք դրսևորած այդ 3 քաղաքացիներն արդեն ձերբակալվել են:

Միջադեպը դատապարտող հայտարարություններով են հանդես եկել Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» (AKP-ԱԶԿ) կուսակցության մամուլի քարտուղար Օմեր Չելիքը և Էրդոդանի աշխատակազմի հանրային կապերի բաժնի ղեկավար Ֆահրեթթին Ալթունը:

«Սրբատեղիների նկատմամբ անարգանքը անարգանք է բոլորի նկատմամբ: Մենք սադրանք ենք համարում ցանկացած գործողություն, որն ուղղված է մզկիթների, եկեղեցիների, սինագոգերի դեմ և մարդկության անունից դատապարտում ենք դրանք»,- Twitter-ում գրել է Չելիքը :

Ալթունն, իր հերթին շեշտել է, որ նրանք, ովքեր այդպիսի վերաբերմունք կցուցաբերեն սրբավայրերի նկատամբ օրենքի առաջ պատասխանատվության կենթարկվեն:

Ամենից շատ դիտված

13:57 Այսօր առավոտյան ձերբակալվել է GeorgX-ը
16:00 Աղետալի պատերազմի սկզբի ավարտին մնաց մի քանի ժամ
21:31 Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. ԶԼՄ
22:36 ՀՀ տարածքում գտնվող ցանկացած մշակութային կոթող Ադրբեջանում այլևս վերագրում են իրենց. ադրբեջանագետ
15:22 Երեխայի ծննդով պայմանավորված աջակցության չափը նախատեսվում է սահմանել 1 մլն դրամ՝ անկախ երեխայի կարգաթվից. նախագիծ
14:07 Փոքրիկ հսկան. 18-ամյա Ալվարդը 4 կգ 830 գրամ քաշով և 53 սմ հասակով տղա է լույս աշխարհ բերել
16:28 Թբիլիսիում Հեյդար Ալիևի կիսանդրին վնասելու կասկածանքով ՀՀ քաղաքացի է ձերբակալվել
22:20 Պետք է հասկանալ, թե ինչ նկատի ուներ Փաշինյանը՝ հայտարարելով, որ ՌԴ-ի հետ հարաբերությունները նախկինի պես չեն լինի․ Զախարովա
23:54 ՈւԵՖԱ-ն Եղիշե Մելիքյանի մասնակցությամբ հումորային հոլովակ է հրապարակել
23:20 Իսրայելը չի բացառել՝ Flydubai-ի ինքնաթիռի օդաչուն փորձել է այն ուղղել դեպի երկնաքեր՝ բախման նպատակով