Ուղիղ եթեր
Արտաքին 5 տարի առաջ - 18:22 10-07-2021

Ազիտրոմիցինը չի ազդում COVID-19-ի ընթացքի վրա. գիտնականներ

Բրիտանացի գիտնականները պարզել են, որ ազիտրոմիցինը չի ազդում կորոնավիրուսային վարակի ընթացքի վրա: Այսինքն՝ այս դեղամիջոցի նույնիսկ մեծ չափաբաժինների ընդունումը չի բարելավի վիճակը հիվանդության մեղմ և միջին ծանրության ընթացքի դեպքում: Եվ նաև չի պաշտպանի հիվանդին վերակենդանացման բաժանմունքում հայտնվելուց:

Փորձագետները նման եզրակացությունների են հանգել երկարատև փորձից հետո: Նրանք դա անցկացրել են 2020-ի հունիսից մինչև 2021-ի հունվար: Այդ վեց ամիսների ընթացքում նրանք հետևում էին գրեթե երեք հարյուր պացիենտների վիճակին: Փորձի մեկնարկին պացիենտներն արդեն վարակվել էին COVID-19-ով, բայց դեռ ոչ մի ախտանշան չէին զգում: Նրանք բոլորը ստացել էին ազիտրոմիցին: Բայց այս թերապիան ոչ մի կերպ չի խանգարել փորձի ենթարկվածների մի մասին անցնել վերակենդանացման բաժանմունքի և թոքերի արհեստական օդափոխության սարքի միջով:

Ստացված տվյալների հետ կապված՝ փորձագետները դիմել են բոլոր բժիշկներին կորոնավիրուսի բուժման համար այս հակաբիոտիկի օգտագործումը դադարեցնելու խնդրանքով: Նրանք մտավախություն ունեն, որ դա կհանգեցնի սուպերմանրէների առաջացման, որոնք կայուն կլինեն ազիտրոմիցինի և, հնարավոր է, նաև այդ խմբի այլ դեղամիջոցների նկատմամբ:

Ամենից շատ դիտված

13:57 Այսօր առավոտյան ձերբակալվել է GeorgX-ը
16:00 Աղետալի պատերազմի սկզբի ավարտին մնաց մի քանի ժամ
21:31 Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. ԶԼՄ
22:36 ՀՀ տարածքում գտնվող ցանկացած մշակութային կոթող Ադրբեջանում այլևս վերագրում են իրենց. ադրբեջանագետ
15:22 Երեխայի ծննդով պայմանավորված աջակցության չափը նախատեսվում է սահմանել 1 մլն դրամ՝ անկախ երեխայի կարգաթվից. նախագիծ
22:20 Պետք է հասկանալ, թե ինչ նկատի ուներ Փաշինյանը՝ հայտարարելով, որ ՌԴ-ի հետ հարաբերությունները նախկինի պես չեն լինի․ Զախարովա
14:07 Փոքրիկ հսկան. 18-ամյա Ալվարդը 4 կգ 830 գրամ քաշով և 53 սմ հասակով տղա է լույս աշխարհ բերել
16:28 Թբիլիսիում Հեյդար Ալիևի կիսանդրին վնասելու կասկածանքով ՀՀ քաղաքացի է ձերբակալվել
23:54 ՈւԵՖԱ-ն Եղիշե Մելիքյանի մասնակցությամբ հումորային հոլովակ է հրապարակել
23:20 Իսրայելը չի բացառել՝ Flydubai-ի ինքնաթիռի օդաչուն փորձել է այն ուղղել դեպի երկնաքեր՝ բախման նպատակով