copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 21:46 08-07-2021

Լիբանանում ուսումնական ինքնաթիռ է կործանվել․ կան զոհեր

Լիբանանի Գոստա քաղաքում՝ երկրի մայրաքաղաք Բեյրութից 10 կիլոմետր հեռավորության վրա, ուսումնական ինքնաթիռ է ընկել: Օդանավը վթարի է ենթարկվել հինգշաբթի օրը՝ հուլիսի 8-ին։ Այս մասին գրում է Reuters-ը:

Օդանավում օդաչուն էր և երկու ուղևոր՝ տղամարդ և կին: Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ բոլորը զոհվել են: