Ուղիղ եթեր
Արտաքին 4 տարի առաջ - 12:02 08-07-2021

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ կորոնավիրուսը շուտ չի ավարտվելու

Կորոնավիրուսի համավարակն ակնհայտորեն հեռու է ավարտից, հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը:

«4 մլն մարդ է մահացել COVID-19-ից: Այս ցավալի հիվանդությունը հիշեցում է այն մասին, որ մեզ դեռ երկար ճանապարհ է սպասվում համավարակը հաղթահարելու համար: Մենք պետք է ավելի արագ շարժվենք՝ ավելի շատ պատվաստանյութերով, ավելի արդարությամբ և ավելի հանդուրժողականությամբ»,- հայտարարել է Գուտերեշը:

Նա նշել է, որ թեև պատվաստանյութերը «հույսի շող են տալիս», աշխարհի մեծ մասը ետ է մնում այդ հարցում. վարակը գերազանցում է պատվաստանյութերի տարածումը: Գուտերեշը կոչ է արել առնվազն կրկնապատկել պատվաստանյութերի արտադրությունը և ապահովել դրանց արդարացի բաշխումը:

Ըստ Գուտերեշի՝ ինչքան ակտիվ է տարածվում կորոնավիրուսը, այնքան նոր շտամներ են ի հայտ գալու, ուստի պատվաստվելն անհրաժեշտություն է. «Քանի դեռ բոլորը չեն պատվաստվել, բոլորը վտանգի մեջ են»:

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
18:51 Փաշինյանի աջակիցները լինում են նաև ռուսական համարանիշներով
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
19:26 Վարդուհի Վարդանյանի թոռնուհին նշում է 4-ամյակը
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
18:37 Պապ թագավորը հայրենիք է պահել, իսկ դու՝ հանձնել. Շարմազանովը՝ Փաշինյանին