Արտաքին 5 տարի առաջ - 11:17 06-07-2021

Կամչատկայում ուղևորատար ինքնաթիռ է անհետացել

Կամչատկայի տարածքում Ան-26 ուղևորատար ինքնաթիռը, որը թռչում էր Պետրոպավլովսկ-Կամչատսկից Պալանա քաղաք, դադարել է հաղորդակցությունը, հաղորդում է «Ինտերֆաքսը»՝ հղում կատարելով Կամչատկայում Ռուսաստանի ԱԻՆ գլխավոր տնօրինությանը:

Հուլիսի 6-ի կեսօրին ինքնաթիռը պլանային կապի դուրս չի եկել: Ըստ նախնական տեղեկությունների՝ ինքնաթիռում 22 ուղևոր է եղել, այդ թվում՝ մեկ երեխա և անձնակազմի 6 անդամ: Ինքնաթիռի ուղևորների ցուցակը հրապարակված է Կամչատկայի երկրամասի վարչակազմի կայքում:

«Ինտերֆաքսի» աղբյուրը հայտնել է, որ ինքնաթիռը կարող էր Օխոտի ծով ընկնել վատ տեսանելիության պատճառով, երբ փորձել է վայրէջք կատարել Շելեխովի ծովածոցի վրայով:

«ՌԻԱ Նովոստին», վկայակոչելով «Կամչատկա» ավիաընկերությանը, հայտնում է, որ ինքնաթիռի կործանումը դեռ հաստատված չէ:

Կամչատկայի հիդրոօդերևութաբանության և շրջակա միջավայրի մշտադիտարկման վարչությունը պարզաբանել է, որ Պալանայում, որտեղ ինքնաթիռն անհետացել է, տեսանելիությունը նորմալ է եղել, բայց շարունակական ցածր ամպամածություն կա:

Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարարները թռել են՝ ինքնաթիռը որոնելու:

Ամենից շատ դիտված

13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
11:12 ԵՊՀ ռեկտորի կինը տարիներ շարունակ չի՞ ներկայացել աշխատանքի. մանրամասներ համալսարանից. Aravot.am
19:42 «Աթենք» մսամթերքի գործարանից 25-ամյա աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
17:07 Միրզոյանը՝ ԵԱՏՄ-ից հնարավոր դուրս գալու և գազի գնի թանկացման մասին
21:55 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան և հոսանքահարվել
11:19 Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
17:23 Վարդևանյանը պնդում է՝ ավագանու ընտրություններից առաջ իշխանությունները փորձում են վախ տարածել
18:34 Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց