Արտաքին 5 տարի առաջ - 21:07 06-07-2021

Լուկաշենկոն հանձնարարել է սահմանափակել Բելառուսով Գերմանիայից ապրանքների տեղափոխումը

Ալեքսանդր Լուկաշենկոն Բելառուսի կառավարությանը հանձնարարել է սահմանափակել գերմանական ապրանքների տարանցումը Ռուսաստան և Չինաստան: Ինչպես տեղեկացնում է BelTA-ն, այս մասին նա հայտարարել է պատժամիջոցների դեմ պայքարի միջոցառումներին նվիրված հանդիպմանը։

Ահա թե ինչպես է Բելառուսի ղեկավարը ցանկանում եվրոպական երկրներին ցույց տալ «ինչ է Բելառուսը» և ստիպել նրանց մտածել «տնտեսական զենք վերցնելուց առաջ»:

«Մենք նրանց գիտենք։ Մենք փորձ ունենք: Հիշո՞ւմ եք Skoda-ն, Nivea-ն և այլն: Մենք նրանց ասացինք՝ տղաներ, շնորհակալություն, ցտեսություն: Նախ՝ ոչ մի քայլ դեպի Բելառուսի շուկա, երկրորդ՝ ոչ մի քայլ նաև Բելառուսի տարածքով»,- հայտարարել է Լուկաշենկոն:

Լուկաշենկոն Եվրոպային առաջարկել է իր ապրանքները մատակարարել Ֆինլանդիայի և Ուկրաինայի միջով: Նա հանձնարարել է Բելառուսի կառավարությանը և Ազգային բանկին ուշադիր հետևել երկրի ներսում օտարերկրյա ընկերությունների աշխատանքին։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը