Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 22:29 05-07-2021

Շիրակցիները բացեցին Երևան-Գյումրի մայրուղին

Մի քանի ժամ Երևան-Գյումրի մայրուղու Ազատան-Բենիամին հատվածը փակ պահելուց հետո Շիրակի մարզի բնակիչները երեկոյան բացեցին ճանապարհը` տրված խոստումների ու ոստիկանների հորդորներից հետո։

Բողոքավորները պահանջում էին հանդիպում Շիրակի մարզպետի կամ ՋՕ ընկերության որևէ պատասխանատուի հետ, սակայն վերջիններիս հետ ոչ մեկն այդպես էլ հանդիպման չի եկել։

Ինչպես ասացին գյուղացիները՝ խոստացել են, որ վաղը կամ մյուս օրը Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահն անձամբ կայցելի Շիրակի մարզ: Սակայն ոռոգման ջուրն այլևս օգուտ չէ երաշտից վնասված բերքին։ Հիմա գյուղացիներն իրենց վնասի չափերն են հաշվարկում։ Ասում են՝ եթե անգամ Արփիի ջրամբարից էլ ջուր բաց թողնեն դեպի Կառնուտի ջրամբար, էլ բերքը փրկել հնարավոր չէ։ Հիմա գյուղացիների պահանջը կրած վնասի փոխհատուցումն է արդեն։

Ամենից շատ դիտված

10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան