Ներքին 4 տարի առաջ - 21:00 05-07-2021

Հուլիսի 7-ին կկայանա ԵՏՀ խորհրդի նիստ

Հուլիսի 7-ին կկայանա Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստ։ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը տեղեկացնում է, որ հավանության կարժանանա Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների փոխարժեքային քաղաքականության վերաբերյալ խորհրդատվական խորհրդի մասին համաձայնագրի նախագիծը: Նշվում է, որ փաստաթուղթը կուղարկվի ԵԱՏՄ անդամ երկրներ ներքին ընթացակարգեր իրականացնելու համար: Նախատեսվում է, որ կընդունվի ԵԱՏՄ պետությունների համար նախատեսված առաջարկությունը`առաջնորդվելով եվրասիական ոսկերչական փորձագիտական բյուրո ստեղծելու հայեցակարգով:

Հանձնաժողովի խորհրդի նիստում սպասվում է, որ որոշում կկայացվի սկսել «Թվային տեխնիկական կանոնակարգը Եվրասիական տնտեսական միության շրջանակներում» ծրագրի իրականացումը:

Խորհրդի նիստի օրակարգում կլինեն հարցեր կապված ԵԱՏՄ պետություններում քաղաքացիների ազատ տեղաշարժի ապահովման գործում թվային տեխնոլոգիաների օգտագործման հետ՝ նպատակ ունենալով կանխել կորոնավիրուսի տարածումը: Քննարկման օրակարգում է նաև թվային շուկաների գնահատման կարգը բարելավելու, Եվրասիական տնտեսական միության ներքին շուկայում արգելքների վերացման աշխատանքների ընթացքին վերաբերող, օդանավերի կառուցման ոլորտում համագործակցության խորացման և այլ հարցեր:

Նախատեսվում է քննարկել նաև ԵԱՏՄ շրջանակներում օրգանական գյուղատնտեսական ապրանքների ընդհանուր շուկայի ձևավորման համար գործողությունների ծրագիրը՝ ճանապարհային քարտեզը:

Ամենից շատ դիտված

22:32 Սոֆի Դևոյանը ցույց է տվել, թե ինչպես են տոնել Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ ծննդյան օրը
22:59 Թող ազատեն քաղաքապետին, որ նա Գյումրին կսկսի շենացնել. Ավետիս Առաքելյանի արձագանքը` Փաշինյանին
16:00 ՔՊ-ական աճպարարություն. ում ձայներն են ավելացել 18.125-ով
13:17 Քաղաքական ուժը կարող է պարտվել ընտրություններում, սխալվել, բայց ամենավտանգավորը ընտրողի վստահությունը կորցնելն է. Արփինե Հովհաննիսյան
13:00 Գերիների ազատման հույս է արթնանում
17:38 Օրգովի 12-ամյա աշակերտին քաղցրավենիքի միջոցով թմրանյութ են տվել. երեխայի վիճակը ծանր է
17:32 Գոհար Մելոյանը, փաստորեն, լիահույս է, որ կհաջողվի իրենց կողմը գրավել՝ ուշադրությո՛ւն, ՔՊ-ի «հայրենասեր» պատգամավորներին. Արմեն Այվազյան
19:28 Հունիսի 2-ին մահացած զինվորի գործով 4 անձ է կալանավորվել. ԶԼՄ
17:44 Լսել են ոսկորիս խրթոցը, շուրջբոլորն արյուն էր. Լուսինե Հայրապետյանը Բալիում վիրահատվել է
14:05 Գագիկ Ծառուկյանը հարցաքննվել է Քննչական կոմիտեում