Ավելին 5 տարի առաջ - 15:07 04-07-2021

Սարատովի մարզում երեք տարեկան տղան կրակել է իր դեմքին

Սարատովի մարզում երեք տարեկան երեխան տրավմատիկ ատրճանակից կրակել է իր դեմքին։ Այս մասին հայտնում է mk.ru-ն:

Դեպքը տեղի է ունեցել Բալակովո քաղաքում հուլիսի 3-ի ուշ երեկոյան: Ծնողների խոսքով՝ տղան խաղում էր փամփուշտներով լիցքավորված զենքով:

Երեխան ծանր վիճակում հոսպիտալացվել է, և այժմ որոշվում է վիրահատության համար նրան Սարատով տեղափոխելու հարցը:

Իրավիճակին անձամբ միջամտել է Բալակովոյի շրջանի ղեկավար Սերգեյ Գրաչովը:

Դեպքի փաստով իրավապահները ստուգում են կազմակերպել, որից հետո որոշում կկայացվի քրեական գործ հարուցելու մասին:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ երեխան վիրավորվել է տրավմատիկ ատրճանակից:

Ամենից շատ դիտված

20:00 ԵԽԽՎ-ում էլ խայտառակ եղանք, ինչո՞ւ է զրպարտում ՔՊ-ականը
21:00 50 000 դրամի «դառը դասը». վերականգնված վարորդներն արագորեն նորից զրկվում են ղեկից
17:00 Չենք հավատում, որ խաղաղություն է լինելու, պատրաստ չենք
13:30 Ո՛չ լուսավորություն կա, ո՛չ սեղան-աթոռ․ ինչ պայմաններում է պահվում Ռոբերտ Քոչարյանը
10:17 Արայիկի հարցին հարցով պատասխանենք. «Ո՞նց կարող է Փաշինյանը մնալ Հայաստանի վարչապետ...». Կարեն Հեքիմյան
19:52 Երեք տարվա լռություն. Ստեփանակերտի պայթյունի զոհերի ընտանիքները մնացել են առանց կարգավիճակի
20:17 Արմեն Գրիգորյանի մահը մարսեցին, դրա համար էլ «շոուն» շարունակվում է. Ռուբեն Մխիթարյան
23:38 ՀՀ-ում յուրաքանչյուր 7-8-րդ մեծահասակի մոտ ախտորոշված է սրտանոթային հիվանդություն․ Անահիտ Ավանեսյան
18:41 Կոտայքի մարզում պարապլանով թռիչք կատարելիս 33-ամյա կինն ու 39-ամյա հրահանգիչը անհաջող վայրէջք են կատարել և հոսպիտալացվել
18:25 Արթիկում՝ թեժ պայքար, Ախուրյանում՝ միակ թեկնածու․ մրցակցում են գեներալ Մանվելի սանիկը, նախկին նախարարը, նախկին հանայնքապետը և գործարարը