Ուղիղ եթեր
Արտաքին 5 տարի առաջ - 12:45 04-07-2021

Ֆիլիպիններում վթարի է ենթարկվել ռազմական ինքնաթիռ, որում եղել է 85 մարդ

C-130 ռազմական ինքնաթիռը կործանվել է Ֆիլիպիններում վայրէջք կատարելու փորձի ժամանակ։ Այս մասին հայտարարել է երկրի ռազմաօդային ուժերի գեներալ Սիրիլիտո Սոբեհանան:

Աղետը տեղի է ունեցել Սուլու նահանգի Հոլո կղզում: Նշվում է, որ ինքնաթիռում եղել է 85 մարդ: Տարբեր լրատվամիջոցներ պնդում են, որ առնվազն 40 մարդ է փրկվել:

Սոբեհանան հայտարարել է, որ 15 մարդ դուրս է բերվել բոցավառ ինքնաթիռի բեկորների տակից: Այժմ փրկարարներն աշխատում են վթարի վայրում:

Ամենից շատ դիտված

13:57 Այսօր առավոտյան ձերբակալվել է GeorgX-ը
16:00 Աղետալի պատերազմի սկզբի ավարտին մնաց մի քանի ժամ
21:31 Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. ԶԼՄ
22:36 ՀՀ տարածքում գտնվող ցանկացած մշակութային կոթող Ադրբեջանում այլևս վերագրում են իրենց. ադրբեջանագետ
15:22 Երեխայի ծննդով պայմանավորված աջակցության չափը նախատեսվում է սահմանել 1 մլն դրամ՝ անկախ երեխայի կարգաթվից. նախագիծ
22:20 Պետք է հասկանալ, թե ինչ նկատի ուներ Փաշինյանը՝ հայտարարելով, որ ՌԴ-ի հետ հարաբերությունները նախկինի պես չեն լինի․ Զախարովա
14:07 Փոքրիկ հսկան. 18-ամյա Ալվարդը 4 կգ 830 գրամ քաշով և 53 սմ հասակով տղա է լույս աշխարհ բերել
16:28 Թբիլիսիում Հեյդար Ալիևի կիսանդրին վնասելու կասկածանքով ՀՀ քաղաքացի է ձերբակալվել
23:54 ՈւԵՖԱ-ն Եղիշե Մելիքյանի մասնակցությամբ հումորային հոլովակ է հրապարակել
23:20 Իսրայելը չի բացառել՝ Flydubai-ի ինքնաթիռի օդաչուն փորձել է այն ուղղել դեպի երկնաքեր՝ բախման նպատակով