Ներքին 5 տարի առաջ - 22:03 03-07-2021

Ջաջուռի գյուղի մոտակայքում հովիվներ են կայծակնահարվել

Այսօր՝ հուլիսի 3-ին, Շիրակի մարզի Մարմաշեն խոշորացված համայնքի Ջաջուռ գյուղի մոտակայքում 45 և 58 տարեկան տղամարդիկ են կայծակնահարվել:

Տուժածները հովիվներ են:

Երկուսն էլ տեղափոխվել են «Գյումրի» բժշկական կենտրոն:

«1963 թվականին ծնվածի մոտ քթոսկրի կոտրվածք է արձանագրվել, վիճակը միջին ծանրության է։ Ամենայն հավանականությամբ վերքերը ստացել է կայծակի ալիքի հարվածից, ընկնելու հետևանքով։ 58-ամյա տուժածը հետազոտվելուց և բուժօգնություն ստանալուց հետո տուն է ուղարկվել, իսկ 1976 թվականին ծնված Ջաջուռ գյուղի բնակիչն այս պահին գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, նրա մոտ ախտորոշվել են այրվածքներ ու թոքի սալջարդ, սակայն կյանքին վտանգ չի սպառնում»,- ասել է «Գյումրի» ԲԿ-ի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը։

Ամենից շատ դիտված

22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
21:28 Վրացական համարանիշներով «SCANIA» բեռնատարը Գործարանային մետրոյի մոտ կոնտեյներով բախվել է կամրջի բետոնե ծածկին
21:50 Ընդդիմությունը դա հատուկ է անում, որ թողնենք, գնանք բոլորս. Իրինա Ծատուրյան
18:00 Փոխթաղապետի 20 միլիոնանոց ոսկին «ցնդել է»
22:50 Ինչո՞ւ են Հանրապետական մարզադաշտում թուրք նկարահանողներ հայտնվել․ ՀՖՖ-ի պարզաբանումը