Ուղիղ եթեր
Սպորտ 5 տարի առաջ - 22:56 02-07-2021

Եվրո-2020. Իսպանիայի հավաքականը 1/4-ում հետխաղյա 11-մետրանոցներով հաղթեց Շվեյցարիային․ տեսանյութ

Իսպանիայի հավաքականը, Սանկտ-Պետերբուրգում մրցելով Շվեյցարիայի հավաքականի հետ ու հաղթելով 11-մետրանոց հարվածաշարերում, դուրս եկավ կիսաեզրափակիչ: Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց 1:1 հաշվով:

8-րդ րոպեին Զակարիան գրավեց սեփական դարպասը: Շվեյցարացիները հետզհետե հավասարեցրին խաղը: 68-րդ րոպեին Շաքիրին խփեց պատասխան գոլը, իսկ 9 րոպե անց Շվեյցարիայի հավաքականը մնաց 10 հոգով: Խաղադաշտից հեռացվեց Ռեմո Ֆրոլերը:

Լրացուցիչ ժամանակում Իսպանիայի հավաքականն անընդհատ գրոհում էր, սակայն իր բարձունքի վրա էր Յան Զոմերը:

11-մետրանոց հարվաշարի հենց մեկնարկում Սերխիո Բուսկետսի հարվածը դիպավ դարպասաձողին: Իսպանիայի հավաքականի դարպասապահ Ունայ Սիմոնը 2-րդ հարվածի ժամանակ փրկեց իր թիմին՝ սեյվ անելով: Յան Զոմերը ևս փայլեց սեյվով: Սիմոնը հետ մղեց նաև երրորդ հարվածը: Շվեյցարիայի հավաքականի 4-րդ 11-մետրանոցն իրացնելիս Վարգասը բարձր հարվածեց: Օյարսաբալը դիպուկ իրացրեց իսպանացիների 5-րդ 11-մետրանոցն ու «Ֆուրա Ռոխային» դուրս բերեց կիսաեզրափակիչ:

Կիսաեզրափակչում Լուիս Էնրիկեի թիմը կմրցի Բելգիա - Իտալիա զույգի հաղթողի հետ:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը