Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 14:38 29-06-2021

Մեր ռազմավարությունն է կաթիլային ոռոգումը. Փաշինյան

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են ոռոգման ոլորտում առկա խնդիրների լուծման ուղիները: Խորհրդակցության ընթացքում Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ 2021 թվականի հունիսն ուղեկցվում է աննախադեպ շոգերով, բարձր ջերմաստիճանով, ինչը իր հետ բերում է խնդիրներ առաջին հերթին ջրօգտագործման ոլորտում և ոռոգման ջրի ասպարեզում: «Ես ուզում եմ ուշադրություն հրավիրել այն փաստի վրա, որ արդեն բավականին երկար տարիներ մենք արձանագրում ենք աննախադեպ շոգի առկայությունը, ինչը նշանակում է, որ պետք է ընդունենք այն փաստը, որ սա այլևս ոչ թե առանձին վերցրած մեկ տարվա կամ մեկ ամսվա ընթացքում տեղի ունեցող երևույթ է, այլ գլոբալ կլիմայական փոփոխություն, ինչը նշանակում է, որ այն խնդիրները, որ մենք ունենում ենք, մեծ հավանականությամբ լինելու են շարունակական: Այսինքն, մենք ոռոգման ջրի խնդիր ենք ունենալու և գյուղատնտեսության ոլորտում դա մեզ համար նոր մարտահրավերներ է ձևակերպում: Այսօր, իհարկե, մենք հավաքվել ենք քննարկելու մեր օպերատիվ անելիքները՝ հասկանալու համար, թե ինչ անելիքներ ունենք ընթացիկ տարվա մարտահրավերները լուծելու համար»,- ասաց Փաշինյանը:

Նա հավելեց՝ գլոբալ առումով պետք է արձանագրել, որ կլիմայական փոփոխությունները հանգեցնում են եզրակացության, որ ավանդական ոռոգումը որպես այդպիսին ապագա չունի: «Այսինքն, մեր գլոբալ ռազմավարությունը պետք է լինի գյուղատնտեսության ոլորտում կաթիլային ոռոգման և ոռոգման նոր տեխնոլոգիաների կիրառումը: Մենք, ինչպես նախընտրական շրջանում ասել ենք, առաջիկայում պետք է խթանենք կաթիլային ոռոգման ներդրումը և այն, ինչ նախընտրական շրջանում խոստացել ենք, այդ ծրագիրը պետք է շատ արագ ներդնենք: Այսինքն, ընդհանրապես հետաձգելու և հապաղելու ժամանակ չկա»,- մանրամասնեց վարչապետի պաշտոնակատարը:

Նա նշեց, որ արձանագրել են ջրամբարների կառուցման և ջրի ամբարման ծավալների մեծացման անհրաժեշտությունը, ինչը նույնպես պետք է շատ արագ սկսել: «Անհետաձգելի այդ գործընթացները՝ մեկ տասնյակից ավելի ջրամբարների շինարարության աշխատանքները, պետք է սկսել: Բայց այսօր մեր խնդիրն է հասկանալ, թե այս տարվա ընթացքում ինչ պետք է անենք, ինչպես նաև հաջորդ տարվա ընթացքում ինչ պետք է անենք, որովհետև, ցավոք սրտի, ինչքան էլ լավ աշխատենք, հնարավոր չի լինի 1-2 տարվա ընթացքում հանրապետության ամբողջ ոռոգման համակարգը փոխել, և պետք է աշխատենք այդ տրամաբանության և ռեժիմով: Հայաստանի օրենսդրությամբ որոշակի ընթացակարգեր են նախատեսված, և մենք պետք է հասկանանք, թե ինչքանով են այդ ընթացակարգերը կիրառելի, ինչպիսի որոշումներ պետք է կայացնենք և ինչպես պետք է իրագործենք այդ որոշումները, որպեսզի ոռոգման ջրով կարողանանք ապահովել մեր գյուղացիական տնտեսություններին և մեր գյուղատնտեսությունը»,- ասաց Փաշինյանը:

Նա ընդգծեց, որ գյուղատնտեսական առումով տարվա բավականին լավ մեկնարկ է նկատվում, և պետք է այնպես անել, որպեսզի մեծ խնդիրների առաջ չգան կամ այդ խնդիրները լինեն կառավարելի:

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին

Ձեզ գուցե հետաքրքրի