Արտաքին 5 տարի առաջ - 11:35 25-06-2021

Կորոնավիրուսի «դելտա» շտամը երկու անգամ ավելի վարակիչ է, քան սովորականը. ԱՀԿ

Կորոնավիրուսի հնդկական տարբերակը՝ դելտան, երկու անգամ ավելի վարակիչ է, քան Ուհանում հայտնաբերված բուն շտամը, ասում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր գիտաշխատող Սումյա Սվամինաթանը:

Հարցուպատասխանը հեռարձակվել է ԱՀԿ Twitter-ի էջում:

Ըստ Սվամինաթանի, հաշվի առնելով դրա տարածման արագությունը, դելտան կարող է դառնալ աշխարհում կորոնավիրուսի գերակշռող շտամը:

«Լավ նորությունն այն է, որ ներկայումս ամբողջ աշխարհում օգտագործվող պատվաստանյութերի մեծ մասը, կարծես, արդյունավետ է առնվազն ծանր հիվանդությունը կանխելու համար»,- ասել է գիտնականը:

ԱՀԿ-ի տվյալներով, դելտա կորոնավիրուսն արդեն գրանցվել է աշխարհի 92 երկրներում:

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
20:36 ՔՊ-ն գրկաբաց ընդունում է տասովշիկներին՝ վերջիններիս դարձնելով համայնքի ղեկավարի իր թեկնածու
20:22 Էրդողանն ամեն օր Իսրայելը ոչնչացնելու կոչեր է անում. Նեթանյահու