Արտաքին 5 տարի առաջ - 20:46 23-06-2021

«Էրդողանիզմի» 3 կործանարար գծերը՝ ըստ թուրք պրոֆեսորի

Ինչպես հայտնում է Ermenihaber-ը, թուրք տնտեսագետ, պրոֆեսոր Ահմեթ Ինսելը խոսել է Էրդողանի իշխանության ընթացքում կառավարման համակարգում ի հայտ եկած 3 «նորարարության» մասին, որոնք ըստ նրա՝ կարող են հետագայում լուրջ խնդիր դառնալ Թուրքիայի համար:

Պրոֆեսոր Ինսելը թվարկել է դրանք։

1. Օրենքի ստորադասում

«Օրենքի ստորադասումն այն է, որ երբ սահմանադրությունն անգամ գործում է այնքանով, ինչքանով դա ձեռնտու է իշխանությանը»,- մանրամասնում է Ինսելը:

2. Պետական կառույցների ապաֆունկցիոնալացում

«Էրդողանիզմի այս առանձնահատկությունը մեջտեղից հանում է կառույցների որոշակի ինքնավարությունը՝ դրանց բոլորին դարձնելով մեկ կառույցի՝ նախագահականի կողմից ուղիղ կառավարվող մասնաճյուղեր»,- պարզաբանում է Ինսելը։ Այդպիսով դատարանները, համալսարանները, նախարարական գերատեսչությունները, հանրային ծառայությունները, քաղաքապետարանները, գանձապետարանը, Կենտրոնական բանկը և մյուս օղակները ղեկավարվում են մեկ կառույցի ու մեկ մարդու կողմից:

3. Մշտական կանոնների բացակայություն

«Այսօր Թուրքիայում գործում է կառավարման այնպիսի համակարգ, որտեղ ոչ մի կանոն, նույնիսկ ռեժիմի սահմանած կանոնները շարունակական չեն: Իշխանության ղեկին կանգնած մարդը ամեն պահի ամեն կանոն կարող է փոխել»,- բացատրում է Ինսելը։

Այս երեքի համադրությունը, ըստ թուրք պրոֆեսորի եզրահանգման, «Էրդողանիզմը» դարձնում է անկանխատեսելի մի իշխանություն, որը կարող է անել նույնիսկ ամենաանսպասելի բանը՝ ընդ որում թե՛ դրական, թե՛ բացասական իմաստով: Այս անկանխատեսելիությունը ինչպես ներքին քաղաքականության, այնպես էլ արտաքին քաղաքականության դեպքում դարձել է «Էրդողանիզմի» գլխավոր առանձնահատկությունը: Ինսելի համոզմամբ դա հատկապես տնտեսական պլանում կործանարար հետևանքներ է թողնում։

«Էրդողանիզմի» իրականացրած այս երեք ավերների՝ օրենքի, կառույցների ու կանոնների ոչնչացումների հետևանքների հաղթահարումը «Էրդողանիզմից» հետո Թուրքիայի առջև ծառացած ամենալուրջ խնդիրներից մեկն է լինելու»,- եզրափակում է թուրք պրոֆեսորը։

Ամենից շատ դիտված

13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
19:30 Ինչո՞ւ շուտ չէիք ասում. Արմեն Գրիգորյանն էլ ռուսամետ դարձավ
18:00 Փոխթաղապետի 20 միլիոնանոց ոսկին «ցնդել է»
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
13:00 Ում քաղաքն է Գյումրին՝ ռուս զինվորիկների՞, թե՞ հայ ժողովրդի
14:36 ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ․ ցանկում կարող է ընդգրկվել 150 անձ և 50 բանկ
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
13:06 Միխայիլ Գալուստյանը հայտնվել է Ուկրաինայի ռազմական հետախուզության տվյալների բազայում․ հայտնի է պատճառը
18:32 Նոր Գեղիում 49-ամյա վարորդը «Shacman» բեռնատարով վրաերթի է ենթարկել 16-ամյա հետիոտնի․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար