Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 17:00 10-03-2025

Դա նրա անձնական հարցն է․ ՎՊՀ ռեկտորը պրոֆեսորի հավելավճար չի ստանում 

Դեռ 1 տարի առաջ ՎՊՀ նախկին դասախոս, դոկտոր, պրոֆեսոր Վանո Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում քննադատել էր ՎՊՀ ռեկտոր Ռուստամ Սահակյանին։

«Պարզվում է՝ Վանաձորի պետական համալսարանին պրոֆեսոր պետք չէ. հերթական անգամ այս թյուրիմացություն ռեկտորը լուծում է պայմանագիրս ու պրոֆեսորի թափուր պաշտոնի մրցույթ չի հայտարարում՝ խախտելով կանոնակարգը։ Ինչ են մտածում հոգաբարձուների խորհրդի նախագահն ու անդամները, որ հանդուրժում են ռեկտորի խախտումները։ Անցած անգամ անօրինական ազատելու համար ռեկտորը բուհին պատճառել է 4 մլն դրամի վնաս, սակայն դաս չի քաղել։ Զգուշացնում եմ հոգաբարձուների խորհրդին, որ կանխեն բուհին սպասվող հերթական վնասը։ Հետո չասեք՝ Դավիթ գող գող եկավ, գնաց»,-գրել էր նա։

Ըստ պտտվող լուրերի՝ այժմյան ռեկտոր Ռուստամ Սահակյանն, ունենալով պրոֆեսորի կոչում, պրոֆեսորության հավելավճար չի ստանում։

Oragir.News-ը թեմայի վերաբերյալ մեկնաբանություն ստանալու նպատակով զանգահարեց Վանաձորի պետական համալսարանի ռեկտորի ընդունարան, որտեղից մեր հարցին պատասխանեց գործող ռեկտորի գործավարուհին՝ ասելով, որ իրավասու չէ պատասխանել մեր հարցին։

«2 օրից ռեկտորը կվերադառնա գործուղումից, կպատասխանի։ Ես նման ինֆորմացիա չեմ կարող տալ։ Դա իր անձնական հարցն է, նա է միայն կարող պատասխանել»,-ասաց նա։

Նկատենք, որ աշխատավարձերի մասին ողջ ինֆորմացիային համալսարանի հաշվապահությունը տիրապետում է։ Ուստի՝ մեզ հետ զրուցող գործավարուհին, հավանաբար, ստեց՝ ասելով, որ նման ինֆորմացիա չի կարող տրամադրել։

Հիշեցնենք, որ Վանաձորի Հ․ Թումանյանի անվան պետական համալսարանի ռեկտոր Ռուստամ Սահակյանը դատարանում պարտվել էր բուհի դասախոս, պրոֆեսոր Վանո Եղիազարյանին, ում աշխատանքից հեռացրել էր 2021 թ․-ի մայիսի 18-ին, սակայն հրաժարվում էր Եղիազարյանին վճարել բաց թողնված ժամանակի համար աշխատավարձն, այդ թվում՝ լրավճարը։

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
18:51 Փաշինյանի աջակիցները լինում են նաև ռուսական համարանիշներով
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
19:26 Վարդուհի Վարդանյանի թոռնուհին նշում է 4-ամյակը
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից