ԵՊՀ-ում Փաշինյանը սովորել է գերազանց.  լուսանկարներ
copy image url

ԵՊՀ-ում Փաշինյանը սովորել է գերազանց. լուսանկարներ

Ներքին 3 տարի առաջ - 15:00 23-06-2021

Հայկական մամուլում բազմիցս է քննարկվել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի կրթական մակարդակը, լեզուների իմացությունը, քաղաքական նիստուկացի բացակայությունը և էլի մի շարք մանրուքներ: Մասնավորապես վերջինիս՝ օտար լեզվով ներկայանալու կամ որևէ ելույթ ունենալու հետ տարբեր կիքսեր ու վրիպումներ են հրապարակվել:

Ստորև ներկայացնում ենք Նիկոլ Փաշինյանի ստուգման գրքույկի լուսանկարները, որտեղ հստակ երևում է, որ Փաշինյանը ԵՊՀ-ում ուսանելու տարիներին բոլոր քննությունները գերազանց է հանձնել՝ այդ թվում օտար լեզուները՝ անգլերեն, ռուսերեն և ֆրանսերեն:

Ի դեպ, յուրաքանչյուր ուսանող, մինչև քննասենյակ մտնելը, պարտավոր էր լրացնել ստուգման գրքույկը, հակառակ դեպքում՝ խիստ նկատողություն էր ստանում դասախոսի կողմից:

Առաջին կուրսում Փաշինյանը գերազանց է ստացել «Ժուռնալիստիկայի տեսություն և պրակտիկա», «Քաղաքական պատմություն», «Ժամանակակից հայոց լեզու», «Գրականության տեսություն», «Արտասահմանյան գրականություն», «Ժուռնալիստիկայի հիմունքներ» և «Զանգվածային լրատվամիջոցների հիմունքներ» առարակներին, ինչպես նաև ստուգարք հանձնել «Русский язык», «Ֆրանսերեն», «Գրականություն», «Հայ ժողովրդի պատմություն» և մի շարք այլ առարկաներից:

Երկրորդ կուրսում նա ուսումնասիրել է «Ժամանակակից հայոց լեզու», «Русский язык», «Օտար լեզու», «Հեռուստաժուռնալիստիկայի հիմունքներ», «Արտասահմանյան գրականություն», «Ժուռնալիստիկայի տեսություն և պրակտիկա», «Հայ գրականություն», «Ռուս գրականություն», «Հայ ժողովրդի պատմություն» և «Արտադրական պրակտիկա» առարկաներից, ստուգարք հանձնել՝ «Ֆիզդաստիարակություն», «Ռազմական պատրաստություն», «Հայ ժուռնալիստիկայի պատմություն», «Ստեղծագործական աշխատանք» առարկաներից և մասնագիտական պարապմունքներից:

Երրորդ կուրսում «Ֆրանսերեն», «Հայ գրականության պատմություն», «Ժուռնալիստիկայի տեսություն և պակտիկա», «Արտասահմանյան գրականություն», «Տրամաբանություն», «Հայ մամուլի պատմություն», «Ժամանակակաից հայոց լեզու», «Փիլիսոփայություն» և «Արտադրական պրակտիկա» առարկաներից նույնպես գերազանց է գնահատվել, և ստուգված ստացել «ԶԼՄ-ների լեզուն և ոճը», «Ժուռնալիստիկայի տեսություն և պրակտիկա», «Մշակույթի հիմունքներ», «Լեզու և ոճ», «Հայ մամուլի պատմություն» և մի շարք այլ մասնագիտական առարկաներից:

Չորրորդ կուրսում նա գերազանց է հանձնել «Ֆրանսերեն», «Սփյուռքահայ մամուլ», «Տնտեսագիտություն», «Ոճաբանություն», «Ժուռնալիստիկայի վարպետություն», «Ժուռնալիստիկայի և սոցիոլոգիա», «Օտար լեզու (ֆրանսերեն)», «Քաղաքագիտություն», «Տեսություն և պրակտիկա» առարկաներից, իսկ «Ռուս մամուլ», «Մշակույթի հիմունքներ», «Ժուռնալիստիկայի տեսություն և պակտիկա», «Ժուռնալիստիկայի պատմություն», ինչպես նաև մի շարք մասնագիտական առարկաներից և հատուկ դասընթացներից՝ ստացել ստուգված:

Ամենից շատ դիտված