Արտաքին 5 տարի առաջ - 23:12 22-06-2021

Իրանում վնասազերծվել է երեք ահաբեկչական խմբավորում․ լրատվամիջոցներ

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՊԿ, Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանումներ) զինծառայողները բացահայտել և չեզոքացրել են Իրանի հյուսիս-արևմուտքում երեք «ահաբեկիչների և հակահեղափոխական խմբավորումներ»: Այս մասին հայտարարել է ԻՊԿ ցամաքային զորքերի հրամանատար, բրիգադային գեներալ Մոհամադ Պակպուրը:

«Անցյալ ուրբաթ կայացած նախագահական ընտրություններին նախորդող շրջանում հակառակորդը փորձել է իրականացնել հատուկ ծրագրեր և ահաբեկչական գործողություններ, բայց բախվել է ԻՊԿ ցամաքային ուժերի կոշտ հակազդեցությանը», - երեքշաբթի Պակպուրին մեջբերել է «Ֆարս» գործակալությունը:

Ահաբեկիչների և հակահեղափոխականների երկու խմբեր վնասազերծվել են Արևմտյան Ադրբեջանի և Քրդստանի Օշնավիե և Բանիա քաղաքներում:

Գեներալի խոսքով՝ Քուրդիստանի նահանգի Սարվաբադ քաղաք է մտել ահաբեկիչների մեկ այլ խումբ, որը նույնպես ոչնչացվել է:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից