Ավելին 5 տարի առաջ - 22:13 22-06-2021

Հայտնի է կորոնավիրուսի այն ախտանիշը, որը հատուկ է միայն պատվաստվածներին

ZOE ընկերությունը և Լոնդոնի թագավորական քոլեջը հրապարակել են հետազոտության արդյունքները, ըստ որոնց կորոնավիրուսային հիվանդության այնպիսի ախտանիշ է հայտնաբերվ, որը նկատվում է միայն SARS-CoV-2- ի դեմ պատվաստվածների մոտ:

Հայտնի է, որ աշխարհում չկան կորոնավիրուսի դեմ 100% երաշխիքով պատվաստանյութեր: Այնուամենայնիվ, պատվաստվածների մոտ հիվանդությունը մեղմ է ընթանում, և մահվան հավանականությունը մեծապես նվազում է:

Հետազոտության համաձայն, պատվաստվածների համար, որոնք այնուամենայնիվ հիվանդացել են կորոնավիրուսով, հիվանդության այնպիսի տարածված ախտանիշներ, ինչպիսիք են ջերմությունը, հազը, հոտառության կորուստը, թուլությունը բնորոշ չեն: Այնուամենայնիվ, պատվաստված անձը կարող է հասկանալ, որ ինքը հիվանդ է մեկ ախտանիշով. անսովոր հաճախակի փռշտոց: Այս դեպքում արժե կատարել PCR թեստ:

Նշենք, որ ուսումնասիրությանը մասնակցել է շուրջ 4 միլիոն մարդ ամբողջ աշխարհից:

Ամենից շատ դիտված

22:23 Ողբերգական դեպք՝ Երևանում. աներձագը «Lexus»-ով վրաերթի է ենթարկել փեսային, ապա դիմել փախուստի. վիրավորը հիվանդանոցում մահացել է
19:00 Խնդիրը երգը չէր. 10 օր առաջ ամեն ինչ հաստատված էր, հետո տեղեկացրին, որ ելույթս հանել են. Սոֆի Մխեյան
20:07 Ավտովթար՝ Շիրակի մարզում․ «BMW»-ն կողաշրջված հայտնվել է ձորակում․ կա 4 վիրավոր
19:29 Կանգառում ծեծի է ենթարկվել թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը․ վերջինը  տեղափոխվել է հիվանդանոց
09:00 Լավ լուր` Սամվել Բաբայանի համար. նա ՔՊ-ում պատգամավորներ ունի
07:55 Գարեգին Պողոսյանը «ցունամի» է անում կորպուսում․ «Հրապարակ»
22:00 Երևանի բոլոր մանկապարտեզների համար ձու մատակարարել է Նարեկ Նալբանդյանը
11:09 Նախընտրական շրջանում «Նիկո՛լ, դավաճան» բղաված Արտակ Ավետիսյանն արդարացվել է
07:42 Ռոբերտ Քոչարյանի համակիրը ՔՊ-ի թեկնածուն է․ ո՞վ է Սերգո Գալստյանը. «Ժողովուրդ»
16:00 Փաշինյանը մեդալի արժանի չէ՞. ինչի համար են մեդալ ստանում Սեպտեմբերի 21-ին