Ուղիղ եթեր
Ավելին 5 տարի առաջ - 21:06 22-06-2021

Կենդանակերպի այս նշանի տակ ծնված կանայք կարող են սիրուց խենթացնել տղամարդուն

Կենդանակերպի որոշակի նշան կա, որի ներկայացուցիչները տղամարդկանց խենթացնում են, հայտնում է «Կլուբեր» կայքը: Դա վերաբերում է Ձկներին, որոնք իրենց սիրով պարուրում են ոչ միայն մարմինը, այլև հոգին: «Այս կինը և՛ դառն է, և՛ քաղցր , քանի որ նրա սերը կարող է ոչ միայն արբեցնել, այլև ուժեղ ցնցում առաջացնել», - ասվում է հոդվածում:

Նշվում է, որ դժվար է սիրել Ձկներին, բայց չսիրելն էլ ավելի բարդ է: Ձկներն իրենց զուգընկերներին բոլորովին այլ մակարդակում են զգում: Նրանք ունակ են ամեն ինչ հասկանալ առանց բացատրության, և նրանք ընդունում են զուգընկերոջը՝ իր բոլոր առավելություններով և թերություններով:

Ձկները երբեք կիսատ չեն սիրում, նրանք միշտ պատրաստ են, եթե մյուս կեսը օգնության կարիք ունի: Նրանք շատ պատասխանատու են: «Ձկներն իրենց սիրեցյալի համար դառնում են այն հաճելի երազը, որի մասին նրանք կյանքում չէին էլ կարող երազել», - ասվում է հոդվածում:

Բացի այդ, Ձկները հոյակապ ռոմանտիկներ են և հաճախ ապրում են իրենց իսկ ձևավորած պատկերացումներով:

Հիշեցնենք, որ Ձկներ համաստեղությանն են պատկանում փետրվարի 19-ից մարտի 20-ը ծնվածները։