Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 21:40 21-06-2021

Ստեփանակերտում պահանջում են Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրաժարականը

Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հավաքվել են արցախցիներ, նրանք պահանջում են Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հրաժարականը։

Ստեփանակերտում իրավիճակը բավականին լարված է։ Բողոքի ակցիայի մասնակիցները փորձել են կոտրել նախագահական նստավայրի դուռը, և ներս մտնել։ Բախումներ են տեղի ունեցել։

«Արցախցին Նիկոլ Փաշինյանին չի կարող շնորհավորել: Մենք չենք հետապնդում որևէ քաղաքական նպատակ, որևէ քաղաքական ուժ սա չի կազմակերպել: Ժողովուրդը եկել է ասելու, որ Արայիկ Հարությունյանը պետք է հեռանա և թղթիկների վրա գրված է «Հեռացի՛ր, քանի որ դուք չեք արտահայտում արցախցու տեսակետը»,- ասում են ակցիայի մասնակիցները։

Հիշեցնենք, որ երեկ Արայիկ Հարությունյանը այցելել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակ, իսկ այսօր էլ Արցախի նախագահը շնորհավորել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին։

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան