Ուղիղ եթեր
Արտաքին 5 տարի առաջ - 20:37 21-06-2021

Ադրբեջանի արտգործնախարարը Հայաստանին է մեղադրել եռակողմ համաձայնության մի շարք կետերի չիրականացման մեջ

Բաքվում Ղազախստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Մուխթար Տլեուբերդիի հետ համատեղ մամուլի ասուլիսին Բայրամովը կրկին Հայաստանին է մեղադրել 44-օրյա պատերազմի հետևանքով ադրբեջանական վերահսկողության տակ անցած արցախյան տարածքների քարտեզները չտրամադրելու մեջ։ Նա շեշտել է, որ այսպես ավելի է սրվում իրավիճակը տարածաշրջանում։

Բայրամովը նշել է, որ նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնության բազմաթիվ դրույթներ չեն իրականացվել։ Հայրյուրհազարավոր տեղահանվածներ չեն վերադարձել իրենց բնակության վայրեր, քանի որ տարածքները ականազերծված չեն․ եռակողմ հայտարարության ստորագրումից հետո ականների վրա պայթել ու զոհվել է Ադրբեջանի 28 քաղաքացի, ավելի քան 120-ը վիրավորվել է։

Ադրբեջանի արտգործնախարարը կոչ է արել «Հայաստանին ճիշտ եզրակացություններ անել երկրում ստեղծված ճգնաժամից»:

Ամենից շատ դիտված

18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
20:18 Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ
21:46 Ընդհանուր ժողովրդից մոտ 560 հազար քվե ստացած երեք առաջնորդներ կալանքի տակ են
22:37 Խաչիկ գյուղի հանքի տարածքում «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է․ 63-ամյա վարորդը տեղափոխվել է հիվանդանոց
11:12 ԵՊՀ ռեկտորի կինը տարիներ շարունակ չի՞ ներկայացել աշխատանքի. մանրամասներ համալսարանից. Aravot.am
18:26 Քոչարյանի և որդու կալանքը երկարաձգելու միջնորդության գործով քննությունները հետաձգվեցին

Ձեզ գուցե հետաքրքրի