Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 20:12 21-06-2021

Կրակոցներ Գուլակյան փողոցում

2021թ. հունիսի 20-ին՝ ժամը 15։40-ին, ՀՀ ոստիկանության բաժին քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Գուլակյան փողոցի շենքերից մեկի պատուհանից կրակում են:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ կրակոցներ արձակած անձը հանդիսանում է նույն շենքի բնակիչ, որը գտնվելով ոչ սթափ վիճակում, իրեն պատկանող «MR» տեսակի 12 մմ տրամաչափի որսորդական հարթափող հրացանից անկանոն կրակոցներ է արձակել դեպի օդ: Վերջինս խուլիգանություն կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել ոստիկանության Արաբկիրի բաժին:

Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին։
Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի արդյունքում հայտնաբերվել և վերցվել են որսորդական հրացանի կրակված պարկուճներ:

Վերոհիշյալ տղամարդը հարցաքննվել է որպես կասկածյալ, տվել խոստովանական ցուցմունք, և նրա նկատմամբ խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին:
Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ամենից շատ դիտված

18:00 Սարյան փողոցում 3․5 մլն դոլարանոց տուն կա՞․ Մհեր Գրիգորյանն ու հայկական «լվացքատունը»
17:01 Pregomesh խանութի վրայից պիտի հանվի մեծ խաչը, այլապես՝ կտուգանվենք. Սիրուշո
23:28 ՔՊ-ն փորձում է Սարիկ Մինասյանին դարձնել Գյումրիի քաղաքապետ
23:35 Մենք միայն երջանիկ կլինենք, ես կոչ եմ անում չգալ խորհրդարան, կոչ եմ անում ընդդիմությանը չվերցնել մանդատները. Ռուբինյան
22:28 42-ամյա վարորդը «Nissan March»-ով բախվել է հաստաբուն ծառին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա վիրավոր
20:02 Բաքվում Արայիկ Հարությունյանի պաշտպանը խնդրել է «անմեղ ճանաչել» նրան
22:51 Հեքիաթ պատմողները այսօր բառի բուն իմաստով բռնվել են հազարավոր քարոզիչների ձայներ կեղծելու վրա. Նարեկ Կարապետյան
19:44 ՄԱԿ-ի գրասենյակից պատասխանել են Արթուր Օսիպյանի նամակին
16:07 Հանրային քրեական հետապնդում է հարուցվել Գագիկ Ծառուկյանի նկատմամբ, նրա ելքը երկրից արգելվել է
20:30 Պահանջել ենք, որ ողջ Երևանում վերահաշվարկ կատարվի, հետագա քայլերը կհասկանանք․ Շահեն Հարությունյան