Ուղիղ եթեր
Ներքին 5 տարի առաջ - 11:28 02-02-2021

ՀՀ ՊՆ-Ն ՀԵՐՔՈՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ ՂԱԶԱԽԻ ՇՐՋԱՆԻ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ ԿՐԱԿՈՑՆԵՐ ԱՐՁԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆԸ

ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքում է Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության հաղորդած տեղեկությունը, թե իբր հայկական կողմը կրակոցներ է արձակել Ադրբեջանի Ղազախի շրջանի գյուղերից մեկի ուղղությամբ:

ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից պարզաբանեցին, որ տարածված տեղեկությունը բացարձակ սուտ է: