Արտաքին 5 տարի առաջ - 15:27 21-06-2021

Ես դիվանագետ եմ դարձել ի հեճուկս հայերի. Չավուշօղլու

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, որը վերջին շրջանում խոսում է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու մասին, հերթական անգամ հակահայկական հայտարարությամբ է հանդես եկել: Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը:

Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում երիտասարդների հետ հանդիպմանը Չավուշօղլուն պատմել է, թե ինչու և ինչպես է դարձել դիվանագետ։ Ըստ պատմածի՝ դիվանագետի մասնագիտությունը նա ընտրել է ի հեճուկս հայկական կազմակերպության, որը աշխարհի տարբեր վայրերում ոչնչացնում էր թուրք դիվանագետներին։ Չավուշօղլուն ակնհայտորեն ակնարկել է ASALA-ի վրեժխնդրական գործողությունների մասին, որոնք միտված էին Հայոց ցեղասպանության հարցի միջազգայնացմանը:

«Երբ սովորում էի վարժարանում, հայկական ահաբեկչական կազմակերպությունը հարձակումներ էր գործում մեր դիվանագետների վրա, զոհեր էինք տալիս: Ես էլ, ի հեճուկս նրանց, որոշեցի դառնալ դիվանագետ և սկսեցի սովորել միջազգային հարաբերություններ»,- պատմել է Չավուշօղլուն։

Նա, սակայն, ոչ մի բառ չի խոսել ASALA-ի գործողությունների դրդապատճառների, Հայոց ցեղասպանության հարցում Անկարայի ժխտողական քաղաքականության մասին։ Պարզապես հերթական անգամ թուրք հասարակության ու հատկապես երիտասարդության շրջանում ատելություն է սերմանել հայերի հանդեպ։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից