Ամերիկացի զինվորականները օվկիանոսում ռումբ են պայթեցրել, ինչը առաջացրել է երկրաշարժ
copy image url

Ամերիկացի զինվորականները օվկիանոսում ռումբ են պայթեցրել, ինչը առաջացրել է երկրաշարժ

Արտաքին 3 տարի առաջ - 14:20 21-06-2021

Ամերիկացի զինվորականները Ատլանտյան օվկիանոսում պայթեցրել են ավելի քան 18 տոննա կշռով ռումբ՝ դրա ազդեցությունը շրջակա նավերի վրա փորձարկելու համար, հայտնում է Daily Star-ը:

Փորձարկումներն անցել են Ֆլորիդայի ափերից 160 կմ հեռավորության վրա: Ռումբը նետել են օվկիանոսն ու պայթեցրել ջրի տակ: Պայթյունի վայրի կողքը՝ ցամաքի վրա, գտնվում էր ավիակիր: Փորձարկումները պետք է ցույց տային, թե ինչ ազդեցություն կարող է ունենալ այդպիսի ուժգնությամբ պայթյունը կողքի նավերի վրա:

Պայթյունի պահին ԱՄՆ երկրաբանական ծառայությունը գրանցել է 3,9 բալ ուժգնությամբ երկրաշարժ: Նշվում է, որ դա սովորական երևույթ է այս տեսակի փորձարկումների ժամանակ, և այն ոչ մի հետևանք չի ունեցել առափնյա հատվածի համար: