Արտաքին 5 տարի առաջ - 10:29 20-06-2021

Բրազիլիայում բնակիչները բողոքում են իշխանությունների դեմ՝ կորոնավիրուսի պատճառով

Բրազիլիայի քաղաքներում հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոցներ՝ իրենց դժգոհությունը հայտնելով կորոնավիրուսի վերաբերյալ իշխանությունների վարած քաղաքականությունից: Այս մասին գրում է The Guardian-ը:

Պատճառն այն էր, որ երկրում կորոնավիրուսից մահացությունների թիվը գերազանցել է 500 հազարը: Ըստ այդ ցուցանիշի՝ Բրազիլիան աշխարհում երկրորդ տեղում է ԱՄՆ-ից հետո, որտեղ զոհվել է 600 հազար մարդ:

Ցուցարարները կարծում են, որ Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարոն անհրաժեշտ միջոցներ չի ձեռնարկել՝ կորոնավիրուսի դեմ պայքարելու համար, ներառյալ արգելափակում մտցնելուց հրաժարվելը, դիմակների նկատմամբ իր թերահավատությունը հայտնելը և պատվաստանյութերի գնումը հետաձգելը:

Բրազիլիայում 17,8 միլիոն մարդ վարակվել է կորոնավիրուսով: Ավելի վաղ երկրում հայտնաբերվել էր կորոնավիրուս SARS-CoV-2 նոր տեսակ:

Ամենից շատ դիտված

15:33 Գեղարքունիքում 11-րդ դասարանում սովորող տղան 1-ին դասարանի տղային տարել է իրենց տուն և լոգարանում փորձել է ոտնձգություն կատարել
15:02 Հունվարի 1-ից նվազագույն թոշակը կավելանա 1000 դրամով, իսկ մեկ տարվա ստաժի գումարը՝ 500 դրամով. Արսեն Թորոսյան
17:57 Շաքիի դեպքի ժամանակ 15-ամյա երեխան մի քանի անգամ դանակահարել է ադրբեջանցուն
20:15 Հայ կնոջը կրակած ադրբեջանցի զինծառայողը ծառայում էր օկուպացված Լաչինում
21:07 Վիրավորվել է ոչ թե Անիի եղբայրը, այլ նրա 15-ամյա որդին․ սյունեցի լրագրող
17:09 ՀՐԱՏԱՊ. Ադրբեջանցի զինծառայողը ապօրինի հատել է ՀՀ սահմանն ու կրակել ՀՀ քաղաքացու ոտքին. ԱԱԾ
19:17 ՀՀ–ում պայմանագրային զինծառայող է մահացել
18:13 ԱԱԾ-ն տեղյակ է եղել զինված ադրբեջանցու մասին, բայց որոշել է «խուճապի չմատնել» մարդկանց. Թանդիլյան
14:44 Ուզում եմ հասկանալ՝ 8 կամ 10 տարի հետո սեպտեմբերի 27-ին համերգ հեռարձակել կարելի՞ է լինելու, թե չէ. Փաշինյան
08:30 Երասխի դպրոցում հայրը ներխուժել է դասասենյակ ու սկսել ծեծել աղջկան․ «Հրապարակ»