Արտաքին 5 տարի առաջ - 15:04 16-06-2021

Չինաստանը հայտարարել է ԱԷԿ-ներից մեկում ճառագայթման մակարդակի բարձրացման մասին

Չինաստանի Տայշանի ԱԷԿ-ում վառելիքի ձողերի վնասման պատճառով ճառագայթման մակարդակը բարձրացել է: Այս մասին հայտնում է Global Times-ը:

Չինաստանի շրջակա միջավայրի պահպանության նախարարության տեղեկատվությամբ, 1-ին էներգաբլոկի առաջին կոնտուրում ճառագայթման մակարդակի բարձրացման հիմնական պատճառն այն էր, որ վառելիքի արտադրության, փոխադրման, բեռնման և այլ անվերահսկելի գործոնների պատճառով էներգաբլոկների շահագործման ընթացքում վնասվել են ոչ մեծ քանակությամբ վառելիքի ձողեր:

Նշվում է, որ ներկայում արձանագրվում է ռադիոակտիվության մակարդակի բարձրացում 1-ին էներգաբլոկի առաջին կոնտուրի ջերմակրում: Սակայն ԱԷԿ-ը շարունակում է կայուն աշխատել տեխնիկական կանոնակարգերով սահմանված սահմաններում:

Ամենից շատ դիտված

21:41 Դերասանուհի Դիանա Մխիթարյանն այսօր ամուսնանում է․ հարսանեկան կերպարն արդեն ուշադրության կենտրոնում է
09:23 Ծառուկյանը ջախջախեց Դիլոն Դենիսին` նվաճելով RAF-ի չեմպիոնական տիտղոսը
21:49 «Իմ սիրտը զբաղված է»․ Սոնա Շահգելդյանը՝ նոր սիրելիի և երկրորդ անգամ մայրանալու մասին
22:03 Շաքիում վիրավորում ստացած կինը կրկին պետք է վիրահատվի, բայց խնդիրներ են ի հայտ եկել
21:35 Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին
20:47 Էկոպարեկները հայտնաբերել են Սիսիանի անտառներում մոլորված երեխաներին
22:35 Իմ հաջորդ մենամարտը տիտղոսի համար է լինելու․ Արման Ծառուկյան
08:40 Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Մոսկվայի 4 օդանավակայանները փակ էին
21:12 Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է
23:12 Ավտոբուսում կնոջ նկատմամբ բռնnւթյուն կիրառած տղամարդու նկատմամբ կիրառվել են վարչական հսկողություն և բացակայելու արգելք