Ավելին 5 տարի առաջ - 14:34 16-06-2021

Ջենիֆեր Լոպեսին ու Բեն Աֆլեքին նկատել են երգչուհու քրոջ 50-ամյակի ընթրիքին

Հոլիվուդյան հայտնի դերասանուհի և երգչուհի Ջենիֆեր Լոպեսը և հայտնի դերասան Բեն Աֆլեքը միասին ընթրել են Մալիբուի «Նոբու» ռեստորանում, հայտնում է բրիտանական Daily Mail պարբերականը և հավելում, որ զույգը ներկա է գտնվել երգչուհու կրտսեր քրոջ՝ Լինդայի 50-ամյակի ընթրիքին։

51-ամյա Լոպեսին և 48-ամյա Աֆլեքին ուղեկցել են երգչուհու երկվորյակ երեխաները՝ 13-ամյա Մաքսիմիլիանն ու Էմման։ Պարբերականը նշել է, որ, չնայած ընտանեկան միջավայրում լինելուն, զույգը դեռահասների պես ամբողջ ընթացքում գրկախառնվել է և համբուրվել։


Աղբյուրներից մեկը նշել է, որ Ջենիֆեր Լոպեսն ու Բեն Աֆլեքն այդ ամբողջ ընթացքում սեղանի տակ միմյանց ձեռք են բռնել, և հավելել, որ Լոպեսի երկվորյակները Բենի հետ իրենց լավ են զգում։

Պապարացիների արած լուսանկարներում Ջենիֆեր Լոպեսը կրում է բաց կաթնագույն երկար զգեստ՝ իր տեսքն ամբողջացելով մեծ արծաթագույն օղերով և վզնոցով։


Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից