Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 21:30 14-06-2021

Պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանը երրորդ փորձն է անում՝ այցելելու Սյունիք

Պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանը երրորդ փորձն է անում՝ այցելելու Սյունիք։ Առաջինը տապալվեց, երկրորդի ժամանակ նրան շատ վատ ընդունեցին, հիմա՝ քարոզարշավի շրջանակներում պատրաստվում է վաղը երրորդ անգամ մեկնել Սյունիք և խնդիր է դրվել «կոտրել» սյունեցիների դիմադրությունը և տպավորություն ստեղծել, որ «սյունյաց ողջույնները» մի խումբ մարդկանց կողմից էին կազմակերպված, իսկ Սյունիքը, անկախ նրանից, որ այսօր վտանգված է և անպաշտպան, սիրում է գործող իշխանություններին։

Խնդիր է դրված՝ ինչքան հնարավոր է շատ մարդ ապահովել հանդիպումներին և այնպես անել, որ ռեպլիկներ, «ողջույններ» չհնչեն։ Բառացիորեն տեռոր են անում բոլոր պետական պաշտոնյաներին, որ աշխատանքից կզրկվեք՝ եթե չապահովեք ջերմ ընդունելություն և մարդաշատ միջոցառումներ։

Քիչ առաջ տեղեկություն ստացանք, որ ոստիկանությանը՝ վարչապետի անունից հրահանգ է իջեցվել՝ հազար ոստիկան ապահովել Սյունիքում։ Սյունիքում ծառայող ոստիկանների թվաքանակը լրացնել Երևանից անհրաժեշտ քանակի ոստիկաններ գործուղելով, որոնք պետք է ապահովեն Նիկոլ Փաշինյանի անվտանգությունն ու կանխեն բոյկոտը, միջադեպերը։ Ոստիկանությունում համընդհանուր մոբիլիզացիա է հայտարարվել։

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան