Արտաքին 5 տարի առաջ - 20:32 14-06-2021

Պրոտասևիչը ԿԳԲ-ի կալանավայրը համարում է իր համար ամենաապահով վայրը

NEXTA տելեգրամյան ալիքի հիմնադիր Ռոման Պրոտասևիչը Բելառուսի ԱԳՆ-ի կողմից Մինսկում կազմակերպված ճեպազրույցում հայտարարել է, որ ԿԳԲ-ի կալանավայրը համարում է իր համար ամենաապահով վայրը։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

«Հիմա այն վայրը, որտեղ ես անընդհատ գտնվում եմ, ինձ համար, ինձ թվում է, ամենաապահովն է․ շատերը, հավանաբար, արդեն ինձ համարում են դավաճան: Չնայած ուզում եմ շեշտել, որ ոչ ոքի չեմ դավաճանել: Դա ակնհայտ է: Ռադիկալներն ամեն ինչ կարող են անել: Եվ ուկրաինական կողմից, քիչ հավանական է, որ որոշ պահանջներ լինեն: Անկեղծ կլինեմ՝ եթե նույնիսկ ինձ այժմ առաջարկեն ազատ արձակել, ես անպայման կխնդրեի պետական ​​պաշտպանություն», - ասել է Պրոտասևիչը:

Ձերբակալվածը շեշտել է, որ գտնվում է նախաքննական կալանավայրում՝ ապահով պայմաններում, և այնտեղ իրեն նորմալ են վերաբերվում:

Ավելի վաղ ձերբակալված Պրոտասևիչը խոսել էր ձեռքի վերքերի մասին:

Մայիսի 23-ին Բելառուսի իրավապահ մարմինները ձերբակալել էին NEXTA տելեգրամյան ալիքի հիմնադիր Ռոման Պրոտասևիչին Աթենքից Վիլնյուս ուղևորվող իռլանդական Ryanair ավիաընկերության ինքնաթիռի հարկադիր վայրէջքից հետո: Ձերբակալվել է նաև նրա ընկերուհին՝ ազգությամբ ռուս Սոֆիա Սապեգան:

Բելառուսում Պրոտասևիչը մեղադրվում է մի քանի հոդվածների, այդ թվում՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ: Տելեգրամյան NEXTA ալիքը Բելառուսի իշխանությունները ճանաչել են ծայրահեղական:

Ամենից շատ դիտված

13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
11:12 ԵՊՀ ռեկտորի կինը տարիներ շարունակ չի՞ ներկայացել աշխատանքի. մանրամասներ համալսարանից. Aravot.am
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
11:19 Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
23:48 Ծառուկյանն ու Հարությունյանը՝ աշխարհի լավագույնների շարքում․ RAF-ը հրապարակել է առաջին վարկանիշները
11:58 Վայոց ձորի մարզում 3 ամսական երեխա է մահացել
19:42 «Աթենք» մսամթերքի գործարանից 25-ամյա աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
12:33 Աբովյանում հայտնի «Բենզինների խաչմերուկում» տեղի ունեցած վիճաբանության արդյունքում կա վիրավոր. որոնվում են 2 կասկածյալ անչափահաս տղաները
17:07 Միրզոյանը՝ ԵԱՏՄ-ից հնարավոր դուրս գալու և գազի գնի թանկացման մասին