Արտաքին 5 տարի առաջ - 16:22 14-06-2021

Ռուսաստանի դեսպանին կանչել են Դանիայի ԱԳՆ

Դանիայում Ռուսաստանի դեսպանը կանչվել է Թագավորության արտաքին գործերի նախարարություն այն բանից հետո, երբ Ռուսաստանի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները իբր հունիսի 11-ին խախտել են թագավորության օդային տարածքը Բորնհոլմ կղզու շրջանում: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Դանիայի արտաքին գործերի նախարարության մամուլի հաղորդագրությանը:

«Այն փաստը, որ ռուսական կործանիչները երկու անգամ խախտել են Դանիայի օդային տարածքը, լրջորեն և անընդունելի կերպով խախտում է ռազմական թռիչքների բոլոր գործող միջազգային նորմերն ու կանոնները»,- հայտարարել է թագավորության արտաքին գործերի նախարար Եպպե Կուֆուդան:

Նա հավելել է, որ կանչել է ռուս դեսպանին:

«Դա լուրջ և միանշանակ դիվանագիտական ​​քայլ է: Ռուսաստանի դեսպանի համար միանգամայն պարզ էր, որ այդպիսի սադրիչ թռիչքները պետք է դադարեցվեն, և որ միջազգային օրենքներն ու կանոնները կիրառելի են ինչպես Ռուսաստանի, այնպես էլ մնացած բոլորի համար»,- ասել է նախարարը:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից