Ուղիղ եթեր
Արտաքին 5 տարի առաջ - 09:40 14-06-2021

Պոմպեոն հայտարարել է ԱՄՆ-ի՝ Օբամայի ժամանակաշրջան վերադառնալու մասին

ԱՄՆ նախկին պետքարտուղար Մայք Պոմպեոն կարծում է, որ Միացյալ Նահանգների նոր վարչակազմը երկիրը վերադարձնում է Բարաք Օբամայի նախագահության ժամանակաշրջանը: Այս մասին նա ասել է Fox News-ի եթերում:

«Երբ վարչակազմը խոսում է Ամերիկայի վերադարձի մասին, նրանք նկատի ունեն վերադարձ դեպի այն ամենը, ինչ 8 տարվա ընթացքում արել է նախագահ Օբաման, երբ Ամերիկան թույլ էր»,- իր կարծիքն է հայտնել Պոմպեոն:

Ըստ նրա՝ նախագահ Բայդենին շատերն են սիրում: Մասնավորապես նախկին պետքարտուղարն ուշադրություն է հրավիրել Մեծ յոթնյակի գագաթնաժողովի վրա, որի մասնակիցների մեծամասնությունը հայտարարել է, որ «իսկապես զվարճանում է» ամերիկացի առաջնորդի հետ:

«Կարևորն այն չէ, որ նրանց դուր գա Ամերիկան, այլ այն, որ նրանք մեզ հարգեն»,- ընդգծել է Պետդեպարտամենտի նախկին ղեկավարը:

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից