Արտաքին 5 տարի առաջ - 14:02 04-03-2021

ՊՈՄՊԵՈՆ ՀՆԱՐԱՎՈՐ Է ՀԱՄԱՐԵԼ 2024 Թ. ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ ԻՐ ԹԵԿՆԱԾՈՒԹՅՈՒՆԸ

ԱՄՆ նախկին պետքարտուղար Մայք Պոմպեոն հնարավոր է համարել երկրի նախագահի պաշտոնում իր թեկնածության առաջադրումը 2024 թ., եթե պետության նախկին ղեկավար Դոնալդ Թրամփը չի հավակնելու այդ պաշտոնին:

«Ես միշտ պատրաստ եմ եղել պայքարելու: Ես հոգ եմ տանում Ամերկայի մասին»,- հայտարարել է Պոմպեոն Fox News հեռուստաալիքի եթերում՝ պատասխանելով հաղորդավարի հարցին, թե հնարավոր է իր մասնակցությունը նախագահական ընտրություններին, եթե Թրամփը հրաժարվի առաջադրվելուց:

«Մենք և Դուք վաղուց ենք պահպանողական շարժման մաս ենք կազմում: Ես ձգտում եմ շարունակել այդ գործը»,- հավելել է քաղաքական գործիչը:

Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ կարող է ԱՄՆ նախագահի պաշտոնում իր թեկնածությունը կրկին առաջադրելու որոշում ընդունել: Bloomberg գործակալությունը, վկայակոչելով աղբյուրներ, պարզաբանել է, որ Թրամփը լրջորեն է դիտարկում այդ հնարավորությունը:

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի