Արտաքին 5 տարի առաջ - 13:06 11-06-2021

ԱՄՆ-ն 3 մլն դոլար կտա Իրաքում իր դիվանագիտական ​​հաստատությունների վրա հարձակվողների վերաբերյալ տեղեկատվության համար

Պետդեպարտամենտի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ ամերիկյան դիվանագետների վրա առաջիկա կամ արդեն կատարված հարձակումների մասին տեղեկատվության համար կարելի է ստանալ մինչև 3 միլիոն ԱՄՆ դոլարի պարգև:

Հայտարարությունն արվել է «Բալադ» և «Վիկտորիա» զորամասերի վրա հարձակումների հաջորդ օրը, երբ մի քանի հրթիռ է արձակվել:

Հրթիռներ են արձակվել նաև Բաղդադի միջազգային օդանավակայանի ուղղությամբ: C-RAM հակահրթիռային պաշտպանության համակարգը փորձել է վնասազերծել դրանք, բայց ապարդյուն: Դրանից անմիջապես հետո անհայտ անձինք գործարկել են երեք ԱԹՍ, որոնք, ըստ ԱՄՆ զինված ուժերի, ինչ-որ կերպ ազդել են դիվանագիտական ​​հաղորդակցության վրա: Անօդաչուներից մեկը վնասազերծվել է ԱՄՆ կիբերհարձակման արդյունքում: Երկու հարձակումներն էլ կատարվել են գրեթե միաժամանակ, ոչ ոք չի տուժել:

Ոչ ոք պատասխանատվություն չի ստանձնել հարձակումների համար:

Ամենից շատ դիտված

15:33 Գեղարքունիքում 11-րդ դասարանում սովորող տղան 1-ին դասարանի տղային տարել է իրենց տուն և լոգարանում փորձել է ոտնձգություն կատարել
15:02 Հունվարի 1-ից նվազագույն թոշակը կավելանա 1000 դրամով, իսկ մեկ տարվա ստաժի գումարը՝ 500 դրամով. Արսեն Թորոսյան
17:57 Շաքիի դեպքի ժամանակ 15-ամյա երեխան մի քանի անգամ դանակահարել է ադրբեջանցուն
20:15 Հայ կնոջը կրակած ադրբեջանցի զինծառայողը ծառայում էր օկուպացված Լաչինում
21:07 Վիրավորվել է ոչ թե Անիի եղբայրը, այլ նրա 15-ամյա որդին․ սյունեցի լրագրող
17:09 ՀՐԱՏԱՊ. Ադրբեջանցի զինծառայողը ապօրինի հատել է ՀՀ սահմանն ու կրակել ՀՀ քաղաքացու ոտքին. ԱԱԾ
19:17 ՀՀ–ում պայմանագրային զինծառայող է մահացել
18:13 ԱԱԾ-ն տեղյակ է եղել զինված ադրբեջանցու մասին, բայց որոշել է «խուճապի չմատնել» մարդկանց. Թանդիլյան
14:44 Ուզում եմ հասկանալ՝ 8 կամ 10 տարի հետո սեպտեմբերի 27-ին համերգ հեռարձակել կարելի՞ է լինելու, թե չէ. Փաշինյան
20:11 Ապարանի Ֆիզմաթ ավագ դպրոցի դասաժամին 16-ամյա աշակերտուհուն ձեռքով և պայուսակով հարվածներ են հասցրել